ԵԽԽՎ-ում ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայության հարցի բարձրաձայնումը կարեւոր է

2Ռուստամյան ԱրմեննԱզգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայության հարցի քննարկումը շատ կարևոր է համարում: «ԵԽԽվ գարնանային նստաշրջանում կբարձացվի ոչ միայն Քեսաբի հարցը, այլ մենք այնտեղ ունենք շատ կարևոր խնդիր: Ղրիմի դեպքերի պատճառով Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցի առումով, այնտեղ մենք պետք է պաշտպանենք ազգերի ինքնորոշման իրավունքի գերակա լինելու հանգամանքը, որպեսզի մեր դիրքորոշումը չդիտվի որպես Ռուսաստանի կողքին կամ նրան հարակից լինելու փաստարկ:

Մեր գլխավոր փաստարկն է Եվրախորհրդին հասցնել, որ եթե այն ինչ-որ քաղաքական նկատառումներով հակառուսական տրամադրություն ունի, չվերածի այն իր արժեհամակարգի դեմ պայքարի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում`ասաց Արմեն Ռուստամյանը:

Պատգամավորի կարծիքով` եվրոպական արժեհամակարգի բաղադրիչ մասը ինքնորոշման իրավունքնի իրականացումն է, որն ի վերջո լինելու է դոմինանտ արժեք: «Վաղ թե ուշ բոլորը հասկանալու են, որ ժողովրդի կամքին հակառակ չպետք է որոշումներ կայացնել` լինի դա Ղրիմում, թե այլ տեղ»,-եզրափակեց Արմեն Ռուստամյանը:

Ստրասբուրգում ապրիլի 7-ին մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որտեղ հայկական պատվիրակությունը կբարձրացնի Քեսաբի, նաեւ` ադրբեջանական գերության մեջ հայտնված Հակոբ Ինջիղուլյանի հարցերը:

ԵԽԽՎ անդամները քվեարկության կդնեն Ղրիմի դեպքերի պատճառով Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցը:

armenpress.am

Տպել Տպել