ԱԺ ոչ իշխանական ուժերը արտահերթ նիստ կհրավիրեն

աղվան1ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները մտադիր են այս շաբաթ խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել:

Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Ըստ նրա` ոչ իշխանական չորս ուժերի միջև, արտահերթ նիստի հետ կապված, կա նախնական որոշում, սակայն այն դեռ պետք է լրացուցիչ քննարկվի:

Աղվան Վարդանյանը նշեց, որ արտահերթ նիստը հրավիրվում է կուտակային կենսաթոշակային օրենքի վերաբերյալ ՍԴ որոշումը և դրանից հետո ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով:

yerkir.am

Տպել Տպել