Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Ցեղասպանության մասին բանաձեւը

ԱրամԱՄՆ-ի Սենատում արտաքին հարաբերությունների կոմիտեն ապրիլի 10-ին ընդունել է Հայոց ցեղասպանության բանաձեւը, որը կոչ է անում Սենատին հարգել հանցագործության հիշատակը: Բանաձեւն ընդունվել է 12 «կողմ» ձայներով, 5 սենատոր «դեմ» է քվեարկել:

Բանաձեւը նաեւ կոչ է անում նախագահին ապահովել, որպեսզի արտաքին քաղաքականությունն արտացոլի փաստականացված իրողությունները անպատիժ մնացած ցեղասպանության վերաբերյալ, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:

«Այսօր տեղի ունեցած քվեարկությունը հաստատում է Ամերիկայի հակվածությունը դեպի ճշմարտություն, լուրջ հարված է հասցնում ցեղասպանության ժխտման թուրքական քաղաքականությանը եւ ազդանշան է ուղարկում նախագահ Օբամային, որպեսզի նա վերջ դնի իր վարչակազմի մասնակությանը Անկարայի հանցագործության կոծկումին»,- հայտարարել է ԱՀԴԳ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսին նրա աջակցության համար, ինչպես նաեւ երախտագիտություն է հայտնել սենատորներից յուրաքանչյուրին:

Տպել Տպել