Միրոնովը շնորհավորել ՀՅԴ-ին


ՀՅԴ 120-ամյակի առիթով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին շնորհավորական ուղերձ է հղել «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը:

«Մեր կուսակցության անունից շնորհավորում եմ անձամբ Ձեզ եւ Ձեր կուսակցության անդամներին` Դաշնակցության 120 ամյակի առիթով: Դաշնակցությունն իր գոյության առաջին օրվանից եղել է հակական պետականության եւ ժողովրդի պայքարի առաջին շարքերում: Արտերկրում ՀՅԴ-ն իրեն դրսեւորել է որպես հիմնական ազգային ուժ եւ հայկական սփյուռքի գլխավոր կազմակերպիչը: Ձեր կուսակցությունը միջազգային մեծ կապեր ունի: 1907-ից դարձել է Սոցինտերնի անդամ, իսկ 2002-ին ԱՊՀ-ում առաջին անգամ, ստացել է այդ կազմակերպության լիիրավ անդամ»,- ասված է Միրոնովի շնորհավորական ուղերձում:

Միրոնովը նաեւ նշել է, որ իր ղեկավարած կուսակցությունը մտադիր է խորացնել հարաբերությունները Հայ Յեղափոխական Դաշնակցության հետ եւ հասնել նրան, որ միջկուսակցական հարաբերությունները չսահմանափակվեն միայն ղեկավարության շփումներով, այլ ընդգրկեն կուսակցության տարբեր կառույցների տարբեր մակարդակները:

Տպել Տպել