Ապրիլի 24-ին Հայկական Երիտասարդական Միությունը Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջև 24 ժամյա ակցիա է անցկացնելու

g_imageԱպրիլի 24-ին Հայկական Երիտասարդական Միության Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջև 24 ժամյա ակցիա է անցկացնելու՝ պահանջելով Հայոց ցեղասպանության հարցում արդարություն:

24 ժամյա ցույցը կսկսվի ցուցարարների՝ Հայոց ցեղասպանության մասին հանրությանը տեղեկատվություն տարածելով: Ցույցին կմասնակցեն համայնքային ակտիվիստներ և քաղաքացիական առաջնորդներ՝ հրապարակավ դատապարտելով Թուրքիայի Հանրապետության շարունակական ոչնչացման արշավը, որի արդյունքում 99 տարի առաջ ավելի քան 1,5 միլիոն հայեր են մահացել:

Մասնակիցները կհավաքվեն Թուրքիայի Հյուպատոսության առջև՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերին և Թուրքիայից պահանջելու արդարություն, ինչպես նաև նրանք կպահանջեն ԱՄՆ-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հայկական Երիտասարդական Միությունը կոչ է անում բոլոր քաղաքացիների միանալ այդ ակցիային:

Տպել Տպել