Վարչապետը պատրաստակամ է խնդրին լուծում տալ

արծվիկՔիչ առաջ կառավարությունում ավարտվեց կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ` Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և խորհրդարանական 5 ուժերի հետ համատեղ քննարկումը: Հանդիպմանը չի մասնակցել ՀԱԿ-ը:

Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, դրական գնահատելով հանդիպումը, նշեց, որ վարչապետը ներկայացրել է կուտակային համակարգի վերաբերյալ այն մոտեցումները, որոնք հրապարակել էր «Դեմ եմ» շարժման հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով` կառավարության կողմից պատրաստված օրենքի նախագիծը կլինի առաջիկա երկու օրերի ընթացքում, ինչից հետո միայն հնարավոր կլինի վերջնական եզրակացություն տալ: «Շատ ենք կարևորում այն, որ վարչապետը պատրաստակամ է խնդիրները լուծել և բարձրացված հարցերին լիարժեք պատասխաններ տալ»,- նշեց պատգամավորը:

Տպել Տպել