Բաղդասար (Գուրգեն) Մալյան -Հայ Ֆիդայի (1878-1899)

գուգեն19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազգային-ազատագրական պայքարը տվել է մի շարք յուրօրի­նակ դեմքեր, որոնց ընտրած խոհուն և կշռադատված գործելակերպը պատճառ է հանդիսացել նրանց ստվե­րում մնալու։ Այսօր, երբ մեր պատմագրությունը արդարացիորեն փորձում է բարձրացնել հայ ազատագրական պայքարի ըստ ամենայնի լուսաբանման հարցը, այն տպավորությունն է ստեղծվում հաճախ, թե այդ պայքարը ընթացել է միայն հայդուկային շարժումների ձևով։ Մինչդեռ դրա խորը ուսումնասիրությունը այն համոզումն է ծնում, որ հայդուկ հասկացողությունը բավական չէ լիարժեք բնութագիրը տալու մի շարք այնպիսի անհատ­ների, ինչպիսիք են Հրայրը, Գուրգենը, Երկաթը և ու­րիշներ։

Դրանց մեջ իր ուրույն տեղն ունի Գուրգենը՝ մեծ կամքի ու խելքի տեր մի անձնավորություն, որն իր այն­քան կարճ հեղափոխական գործունեության ընթացքում կարողացավ վայելել Տարոնի ժողովրդի սերն ու նվիրումը իր գաղափարներին։

Գուրգենը (Բաղդասար Մալյան) ծնվել է 1878թ. Գողթն գավառի Վերին Ագուլիս գյուղավանում։ Կրթությունն ստացել է տեղի դպրոցում, որը դեռ պահպանում էր ժամանակին այնտեղ պաշտոնավարած Րաֆֆու և Քր. Միքայելյանի հեղափոխական գա­ղափարների ազդեցությունը։ Այնուհետև հայտնի է, որ 1894 թ. նա կանչվել է զինվորական ծառայության։ Բաղ­դասարի զինվորական ծառայության տարիներին (1894–96 թթ.) արդեն հայոց մեջ ամենուրեք իշխում էին ազա­տագրական պայքարի գաղափարները։ Բազում հայ երի­տասարդներ ձգտում էին մեկնել Արևմտյան Հայաստան և նվիրվել նրա ազատագրության սուրբ գործին։ Տար­վելով այդ գաղափարներով՝ Բաղդասարը նույնպես «մի քանի զինվոր ընկերների հետ լքում է զորամասը և փախ­չում անցնում է Պարսկաստան ու մտնում դաշնակցական խմբերի մեջ»։

Որդեգրելով Գուրգեն հեղափոխական անունը, նա միառժամանակ մնում է Սալմաստում, որը «երկրի (Վասպուրական, Տարոն, Սասուն) նախադուռը եղած է։ Եվ դեռ ավելին` նույնիսկ երկիրը ու արտասահմանը շաղ­կապող օղակ մը։ Մեր հեղափոխական ամբողջ պատ­մությանը բնականորեն սկսած է Սալմաստով և այդ իսկ պատճառով երկրի գրեթե հեղափոխական բոլոր գուրծիչները սահմանի երկու կողմերն ալ գործունեություն ունեցած են: Ու այս ոչ միայն դաշնակցականներու, այլև հնչակյաններու և արմենականներու պարագային»։file1197

Վանի 1896թ. «Մեծ դեպքից» հետո, երբ ս. Բարդուղիմեոսի վանքի և Գարահիսար լեռան մոտ դավաճա­նաբար շրջապատվում և կռվից հետո նահատակվում են դաշնակցական Պետոյի, հնչակյան Մարտիկի և արմե­նական Մ. Ավետիտանի խմբերը, Սալմաստում գտնվող գործիչների միջև առաջանամ է երկու խմբավորում։ Գոր­ծիչներից ոմանք «հիմնված Վասպարականեն ուղարկ­ված Վարդանի և Տերոյանի նամակներին վրա, կըսեին, թե պետք է հոն օգնություն հասցնել և ույժ ուղարկել, իսկ մյուսները կը կարծեին, թե պետք է Սալմաստ հավաք­ված ուժերը տրամադրվին մեծ արշավանք մը կազմա­կերպելու և վրեժ առնելու խումբերը կոտորող աշիրեթներեն»։

Վասպուրականին օգնության հասցնելու տեսակետի կողմնակիցներից հայտնի էին Գուրգենը, Պետրոս Սերեմճյանը (Պետո), Արիստակես Ջորյանը (Կարո) և ու­րիշներ, իսկ արշավանքի գաղափարը հղացել էր Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր–Հովհաննիսյան)՝ կողմնակից ունենալով Քր. Օհանյանին, Իշխանին (Հովսեփ Արղության), Սաթենիկին և այլոց։

1896թ. օգոստոսին Վան է ուղարկվում Պետրոս Սերեմճյանի 14 հոգուց բաղկացած խումբը, որի կազմում էր նաև Գուրգենը։ Խումբն Աբաղայի վրայով հասնելով Վան «կազդուրիչ տպավորության կը թողնի թե ժողովրդի, թե դաշնակցության ղեկավարներու վրա»։

Նույն թվականի սեպտեմբերին Վան Է հասնում նաև Շեկոյի ավելի մեծ խումբը։ Այս խմբերը շուտով նշմար­վելով կառավարական զորքերի կողմից, պաշարվում են և Վարդանի գլխավորությամբ հերոսական կռիվներ մղե­լուց հետո, ստիպված թողնում են Վանը և շարժվում Կեմ։ Վանում մնում Է միայն տիֆով ծանր հիվանդ Վազգենը։ Խմբերը, Կեմ հասնելով, մի մարագում եղած ժա­մանակ դարձյալ պաշարվում են։ Թշնամին մարագը հրկիզում Է։ Հայդուկները վճռում էն կռվելով դուրս թոչել մարագից։ Սկզբում դուրս Է գալիս Գուրգենը։ Նա «կը պատռե թշնամու շղթան, աոաջինը կը գրավե Կեմի կամուրջը, և կռվելով ու բազմաթիվ արկածներով կը հասնի Շատախ»։

Մի կարճ ժամանակ Շատախում գործելուց հետո, Գուրգենը տարվա վերջին կրկին վերադառնում Է Սալ­մաստ։ Այսպիսով, երկրում մնալու և գործելու նրա ցանկաթյունն այս անգամ չի իրականանում։

«Դրոշակի» մի տեղեկությունից պարզվում Է, որ Գուրգենը 1897թ. հունվարի 25-ին մեկնում Է Կովկաս, որպեսզի անձամբ պատմի Կովկասի ընկերներին հեղա­փոխական կյանքի քաղցրությանը։ Գարունը բացվելուն պես, «նա՝ արդեն կատարած իր միսիան, նորից հայտնվեց «Վրեժում» (Սալմաստի կոմիտեում – Ա. Ն.) ճոր ընկեր­ներով, դրամական նպաստով և ռազմամթերքի առատ պաշարով»։

Սալմաստի գործիչների միջև իշխում Էին տարակար­ծությունները։ Հայ ազգային֊ազատագրական պայքարի մեծագույն դեմքերից մեկը՝ Նիկոլ Դումանը, շարունակում Էր համառորեն պաշտպանել սահմանամերձ աշիրեթների դեմ արշավանք կազմակերպելու իր գաղափարը։ Դու­մանը վեճերից մեկի ժամանակ արշավանքի անհրաժեշ­տությունը հետևյալով Է պատճառաբանում. «… մեր հե­ղափոխական կյանքում գոնե մեկ անգամ կազմակեր­պությունը պետք Է խոշոր հարձակումով մի լավ պատժե քրդերին՝ թեկուզ հենց ահաբեկելու և ցույց տալու համար հայի մարտական ընդունակությանը։ Հերիք Է որքան հար­ձակում կրեցինք ու կոտորվեցինք, մի անգամ Էլ մենք կոտորենք՝ սարսափ ու հարգանք ներշնչելու համար մեր թշնամիներին։ …Պետք Է արշավել մազրիկցիների դեմ նրա համար, որ այդ անիծյալ ցեղը իր ցեղապետ Շարաֆ աղայով առասպելական հիդրայի նման նստել Է մեր ճանապարհին և արգելք Է լինում ազատ երթևեկության դեպի երկիր։ Շարաֆ աղան Էր, որ իր մարդկանցով կո­տորեց Ավետիսյանի խումբը Վանից վերադառնալիս։ Նույն այդ ոճրագործն Է, որ բնաջինջ Է արել հայաբնակ գյուղերի մի երկար շարք։ Նրա մարդիկն են, որ շարու­նակ ընդհարվում են երկիր անցնող մեր հայդուկային խմբերի հետ»։

Իսկ Վազգենը, Գուրգենը և Վարդանը պնդում Էին այն տեսակետը, թե անհրաժեշտ Է անցնել Արևմտյան Հայաստան և գաղափարախոսական ու զինման աշխա­տանքներ տանելով՝ ժողովրդին նախապատրաստել ապստամբաթյան։ Ի վերջո Սալմաստ Է ժամանում Հ. Հ. Դաշնակցության ներկայացուցիչ Հարություն Շահրիկյանը, որը արշավանքի գաղափարին կենտրոնի համաձայ­նությունը տալով դեմ չի կանգնում նաև Վազգենի և Գուրգենի տեսակետներին։

1897 թ. հուլիսի 25-ին կազմակերպվում Է Խանասորի արշավանքը։ Դրա գաղափարը հղացած Դումանը ընտրվում Է միայն հիսնապետ, իսկ ընդհանուր հրամանատար ընտրվում Է Վարդանը, որը դեմ Էր արշավանքին։ Այս գործողությանը մեր պատմագրության ամեն անդրադարձ ցայսօր ընթացել Է այն դատապարտելու ուղիով։ Սակայն հարկ Է նշել, որ տվյալ իրավիճակի մեջ այդ արշավանքի կազմակերպումը անհրաժեշտ Էր։ Չպետք Է մոռանալ մի բան, որ Վանի դեպքերից հետո գրեթե անհնար Էր առանց զինված ընդհարման որևէ հայդուկային խումբ առաքել այնտեղ կամ Տարոն։ Քիչ հետո մենք դրանում կհամոզվենք, երբ անդրադառնանք Վազգենի և Գուրգենի խմբի ոդիսականին։ Հնարավոր է, որ միանգամայն այլ ճակատագիր ունենար այս խումբը, եթե չլիներ Խանասորի արշավանքը։ Մեծ է այս արշավանքի նշանակությունը նախ և առաջ վրեժխնդրության առումով։ Չէ՞ որ գրեթե բնաջնջվեց մազրիկ ցեղը, որը կոտորել էր Վանից նա­հանջող բազում երիտասարդների և որը արգելք էր հանդիսանում հեղափոխականների երկիր ելք ու մուտքին։ Երկրորդ, անուրանալի է արշավանքի նշանակությունը հոգեբանական առումով։ Դիմելով վրեժխնդրության՝ Դումանը բարձրացնում էր հայ հեղափոխականների հեղի­նակությունը ժողովրդի աչքում, որը Վանի կռիվներից հետո բավականին ընկել էր։ Երրորդ, հայ ազատագրական պայքարի պատմության ուսումնասիրությունը պարզ է դարձնում մի ճշմարտության, որ քրդերի համակրանքը երբեմն ավելի հեշտ է եղել շահել հերոսական կռիվնե­րով, քան գաղափարական աշխատանքներով։

Խանասորի արշավանքից ոչ շատ առաջ Սալմաստի գործիչների մի խումբ (40 հոգի) Վազգենի և Գուրգենի առաջնորդությամբ ճանապարհվում է Վան։ Խումբը Փայաջուկից ճանապարհելու ժամանակ այնտեղ են գտնվել գերմանացի և անգլիացի միսիոներներ Հոյերը և Ֆիշերը։ Վարդանը գրում է, որ նրանք հիացած հայտարարում են. «Մենք չգիտեինք, թե ձեր մեջ այդպիսի հասունա­ցած, ընտանիքի տեր մարդիկ կան, որոնք ամեն ինչ թողած, թե ընտանիք, թե տուն, գնում են իրենց եղբայրներին օգնելու: Այնքան էին ոգևորվել և հիացել, որ ճառեր արտասանեցին, բարի ճանապարհ մաղթեցին»։

Այս խմբի ոդիսականը նկարագրված է Վազգենի 1897 թ. օգոստոսի 15-ին գրած նամակում։ Ըստ այդ նա­մակի, խումբը երեք գիշերվա դժվարին ճամփորդությունից հետո հասնում է Բերկրի՝ Սպահան լճի մոտ, Վանա ծովակի արևելյան կողմը։ Արշալույսին մի հովիվ նրանց նկատում է և անմիջապես լուրն հաղորդում է շրջակա քրդերին։ «Մենք սկսեցինք պատրաստվել,— շարունակում է Վազգենը։— Վերցնելով մեզ հետ բավականաչափ սառույցի կտորներ (որովհետև ջուր չկար)՝ բարձրացանք սարի գագաթը և դիրքեր շինեցինք։ Մեր շտապով պատ­րաստվելը զուր եղավ, քուրդերը չհամարձակեցան շու­տով դուրս գալ ֆիտայիներու դիմաց։ Սպասելով մեր համբերությունը հատավ. հուլիսի վերջին օրերու տոթը մեզ վրա չէր ազդեր, բայց մեր սրտերը կը տրոփեին գե­ղեցիկ մոսիններու որոտը լսելու և թշնամու ուժը չափե­լու»։

Նամակի շարունակությունն ընթերցելիս պարզ է դաո­նում, որ այս գործիչներն էլ, թեև հանդիսանալով գաղտ­նի ընդհանուր ապստամբության կազմակերպման ջատա­գովներ, շատ հաճախ չէին կարողանում չընդունել զին­ված ընդհարումների անհրաժեշտությունը։ Այն դժվարին պայմանները, որոնցում ընթանում էր հայ ազատագրա­կան պայքարը, չէին կարող չազդել նրա միակերպության վրա։ «Իսկապես ծանր էր մեր՝ հայդուկներիս հոգեկան վիճակը,— այնուհետև գրում է Վազգենը,— քանի որ գիշեր-ցերեկ, անպատմելի նեղություն կրելե հետո, լուռ ու մունջ ներս մտնել երկիրը՝ առանց գործ մը կատարելու, մինչդեռ մեր ընկերները ճիշդ նույն պահուն մեկ ուրիշ կետի վրա զարմանալի քաջագործություններով ամբողջ աշխարհի հիացումը կվայելեին, սարսափ ազդելով տաջիկ կառավարության, վայրենի քյուրդերուն և ամբողջ Եվրոպական դիպլոմատիային (ակնարկում է Խանասորի հերոսներին – Ա. Ն.)։

Արյունը կեռար երակներուս մեջ, դիրքեր շինեցինք»:

Այսպիսով, այս մարտիկները դեմ լինելով Խանասորի արշավանքին, նույն այդ արշավանքի օրերին կռիվ էին որոնում։

Կեսօրից հետո երևում է երկու ձիավոր քուրդ։ Նրանք հետախուզելով շրջակայքը և նկատելով ֆիդայիներին՝ 3–4 գնդակ են արձակում։ Վերջիններս այլևս չհամբե­րելով, սկսում են կրակել։ Այդ պահին սարի հետևից դուրս են գալիս ձիավոր քրդերը, և սվսվում է կռիվը, որը, դատելով Վազգենի նամակից, գեղեցիկ և հերոսական է եղել։ «Կռիվն սկսված էր,– գրում է նա։– Քյուրդեր, ախ այդ բարբարոս, կատաղի կռվող հռչակված քյուրդերը ինչու՞ չհանդգնեցան երկար մեր դիմաց կանգնել; Ապա կառավարության հավատարիմ զապթիաներ, անոնց փա­խուստը ահագին քրքիջներ առաջացուց մեր մեջ»։ Մինչև ուշ երեկո տևած կռվում հայդուկներից «… կաթիլ մը արյուն թափած չէր. թշնամուց ընկած էին 7––8-ը և 2—3 ձիեր, վիրավորներու թիվը հայտնի չէ»։

Առավոտյան հայդուկները շարունակում են իրենց ճանապարհը: Վազգենի նամակից մի հետաքրքիր բան է պարզվում։ «Մեկ-երկու տեղ,– կարդում ենք այնտեղ,– կառավարությունը հաստատ իմանալով մեր մասին՝ բնավ չուզեց շարժվել: Մենակ բավականացավ խիստ կերպով շղթա կապել քաղաքի (Վանի – Ա. Ն.) շուրջը, որպեսզի հեղափոխականները քաղաք չմտնեն»։ Բայց, իհարկե, դա նույնպես չի խանգարում, որ հայդուկները առանց որևէ ընդհարման Վան մտնեն; Իսկ ի՞նչն էր ստիպում կառավարությանը նման դիրք գրավել՝ այն, որ «ֆիդայիները հարձակած են Շարաֆ բեկի վրա և կոտորած ամբողջ ցեղը» և «կառավարությունը ինքզինք կորսնցացած՝ չգիտե ինչ աճել…»։

Այստեղից կարելի է երկու եզրակացություն անել, նախ՝ եթե չլիներ Խանասորի արշավանքը, ապա հազիվ թե այլ ճակատագրի չարժանանար Վազգենի և Գուրգենի խումբը, և երկրորդ, խմբի նկատմամբ կառավարության թողտվությունը ապացույցն է այն բանի, որ նա վախե­նում էր մի քանի վայրերում միաժամանակյա ընդվզում­ների կազմակերպումից։ Եթե կառավարությունը ձգտում էր խուսափել այս խմբի հետ ընդհարումից, քանի որ մեծ էր Խանասորի սարսափը, ապա հարց է առաջանում՝ ինչպիսի՞ զիջումների կփորձեր գնալ այդ նույն կառա­վարությունը, եթե կանգներ մի քանի շրջանների ընդհա­նուր ապստամբության փաստի առջև, որը շուտով ձգտելու էին իրականացնել Գուրգենը, Վազգենը և Հրայրը։

Գուրգենը Վան չի մտնում և Կծվակից փոքրիկ խմբով անցնում է Ախլաթ` իր հետ տանելով և Անդրանիկին, որը շատ չանցած, Գուրգենի և Աղբյուր Սերոբի մահից հետո պետք է դառնար հայդակապետ։

Արդեն 1897թ. օգոստոսի 2-ին Կծվակ գյուղից Սալմաստի կոմիտեին գրված Գուրգենի նամակից երևում է, որ նրա նպատակը ժողովրդի համընդհանուր զինումն ու նախապատրաստությունն է։ «Ընկերներ,— գրում է նա,— այժմ մասամբ մենք հասած ենք մեր նպատակին և մեզ մնում է միայն զենք հասցնեք այս զինու ծարավ ժողովրդին և այնուհետև նոքա պատրաստ են ամեն ինչի և դոցա պահանջը մեր սուրբ պարտականությունն է, որ պիտի աշխատենք կատարելու և կատարեմք»։

Աղբյուր Սերոբի հետ մեկտեղ շրջելով Ախլաթում և Բիթլիսի մյուս շրջաններում, Գուրգենը «Ամեն գյուղ կը բաժանե չորս դասի։ Առաջիս դասին մեջ կմտցնե վստահելի, քաջ, գործուն և նվիրված կուսակցականներ։ Երկրորդի մեջ՝ վստահելի, բայց բնավորությամբ կրավո­րական ու տկարակազմ և հոգով թույլ անհատները։ Եր­րորդ դասը կը կազմե կուսակցական Կ. Խաչի խումբերու մեջ մտած կիներե։ Եվ չորրորդը՝ ժողովրդական իներտ բազմությունը»։ Այս խմբերը ընտրում էին իրենց գլխա­վորներին, որոնցից կազմվում էր կենտրոնական մար­մինը, որի անդամները «իրենց մեջ պիտի վարեն դատերը, կազմակերպեն ինքնապաշտպանության գործը և նյու­թական միջոցներ հայթայթեն անոր համար»։ Գուրգենի այս գործելակերպը փաստորեն հեղափոխական շարժմա­նը մասնակից էր դարձնելու ամբողջ ժողովրդին։

Բիթլիս քաղաքում Գուրգենի կարևոր ձեռնարկներից էր ոստիկանապետ Հիլմիի տեռորի կազմակերպումը, որը «սարսափի մատնեց հայակեր պաշտոնեությանը»։ Ախլաթում և Բիթլիսում լայն կազմակերպչական աշխա­տանքներ տանելուց և Սերոբի հետ միասին «Սալնո ձո­րի կենտրոնական կոմիտե» կազմակերպությունն ստեղ­ծելուց հետո, Գուրգենը անցնում է Տարոն։ Այս շրջանում հայրենի Ղզլաղաճ գյուղում էր գտնվում բուն երկրում համաժողովրդական ապստամբության կազմակերպման ուղղության ամենամեծ ներկայացուցիչը` Հրայր Դժոխ­քը։ Նա այստեղից, Գուրգենը դեռևս Ախլաթից և Վազ­գենը Վանից գրած իրենց նամակներում անընդհատ կուսակցությունից պահանջում Էին նոր գործիչներ, քանի որ անասելի դժվար Էր երեք հոգով այդպիսի ծրագրի իրա­կանացումը։ Մանավանդ այդ դժվարությունները շատ Էին Հրայրի համար, քանի որ գտնվում Էր կառավարության հսկողության տակ։ Այդ պատճառով «9/20 հոկտ. 1897» թվակիր նամակում նա Վազգենին գրում Է. «Նախորդնե­րով գրել եմ. հարկավոր Է տեղիս համար, անմիջական կերպով խոհուն գործիչ մը, որուն ձեռք տալով՝ կարող կը լինենք գործին ավելի սուր կերպարանք տալ…»։

Իսկ Գուրգենը վերոհիշյալ նամակում Սալմաստի կո­միտեին գրում, Է. «Հուսով եմ, որ մինչ նամակիս ձեզ հասնելը այդ տեղից մարդիկ ճամբած լինեք այստեղ՝ Բարձրավանդակ (Սասուն – Ա. Ն.) գնալու։ Ավելորդ մարդիկ չուղարկեք, ուղարկեցեք ինտելիգենտ և փորձված ույժեր, և եթե չեն եկած, թող սպասեն, այստեղից պիտի մարդիկ ուղարկեմ այդտեղ, նոցա հետ կուգան. միայն սպասում եմ այդտեղից ձեր նամակին, որ ըստ այնմ կարգադրեմ»։

Վազգենը նույնպես «Դրոշակի» խմբագրությանը գրած «22/3 նոյ. 1897» թվակիր նամակում նույն խնդիրն Է դնում կուսակցության առջև։ «Իսկապես,— գրում Է նա,— մարդու պետքը անհրաժեշտ Է մեր կողմերու համար։ Ցամաք-Զոր (Բիթլիս– Ա. Ն.), Ծովասար (Սաս.) դատարկ են. ոչ ոք չէ հաջողած Ծովասարը անցնել մինչև հիմա։ Մինչդեռ, մեր գիտցածով՝ կուսակցությունը որոշած է այնտեղի համար խաղաղ նախապատրաստություն։ Մեր գծով շատ հանգիստ կարելի է այնտեղ հասնել և եթե կուսակցությունը առանձին ուշադրություն դարձնե՝ շատ գեղեցիկ ծրագիր մը շատ փառավոր կերպով կարելի է իրագործել 2—3 տարիեն՝ միաժամանակ դրոշակ պարզելով Քարժայռեն (Դերսիմ– Ա. Ն.) մինչև Ծովասար և մինչև Վասպուրական»։

Այս երեք մեծ գործիչների նամակներից մեր մեջբե­րումները ցույց են տալիս նրանց մտայնությունը։ Հրայ­րի նամակը գրված է հոկտեմբերին, Գուրգենինը՝ օգոս­տոսին, իսկ Վազգենինը՝ նոյեմբերին։ Փաստորեն ստացվում է, որ դաշնակցություն կուսակցության գլխավոր դեմքերը երկար ժամանակ անտեսել են այս գործիչների խնդրանքը։ Իսկ ինչու՞։ Մեր կարծիքով պատճառը մեկն է. դաշնակցությունը ավելի շատ տարված լինելով հայդուկային ահաբեկչական գործողություններով և քաղա­քական աշխարհի վրա դրանց ունեցած ազդեցությունների քննարկումներով, դեռևս չէր ուզում ընդհանուր ապստամբության կազմակերպման ուղղությամբ կենտրոնացնել իր ամբողջ գործունեությունը։

Գուրգենի նամակից պարզվում է նաև մեկ ուրիշ բան. նա ինքը չի ուզեցել Սասուն անցնել և այնտեղ ուղար­կելու համար պահանջել է նոր մարդիկ։ Հարց է առա­ջանում՝ ինչու՞։ Այս հարցի պատասխանը նպաստում է Գուրգենի էության ևս մեկ կարևոր կողմի լուսաբանմա­նը։ Նա այն բացառիկ դեմքերից էր, որ ճշտորեն ըմբռնում էր Ախլաթի և Բիթլիսի այլ շրջանների կազմակերպ­ման անհրաժեշտությանը, առանց որոնց անիմաստ էր ամեն մի ըմբոստություն Տարոնում։ Գուրգենը ըստ երևույ­թին գիտեր, որ եթե ինքը մեկնի Սասուն, ապա կուսակ­ցությունը հազիվ թե այնպիսի գործիչ ուղարկի Բիթլիսի նահանգում գործելու, որը ճիշտ կըմբռնի նրա դերը։ Այդ պատճառով նա ձգտում էր, որ նոր գործիչ ուղարկվի Սասուն, ինչը նրան հնարավորության կտար մնալու Բիթլիսում։ Անհրաժեշտ է նշել նաև, որ դաշնակցության կող­մից թուրք կառավարությանը որպես ըմբոստ հայտնի շրջաններում ուժերի ավելի շատ կենտրոնացումը ճիշտ չէր։ Չէ՞ որ այդ շրջանները (օրինակ՝ Սասունը) անընդհատ հսկողության տակ էին։ Փաստ՝ 1897—1901 թթ. հայ­դուկային կռիվներից հետո զորանոցների կառուցման փորձը Սասանում: Իսկ որ դաշնակցության գործունեու­թյունը ուներ նման ուղղվածություն, երևում է նաև 1897 թ. փետրվարի 18-ին Ամերիկայի կոմիտեներին Ռոստոմի կողմից «Դրոշակի» խմբագրության գրված նամակից, ուր կարդում ենք, որ կուսակցական ժողովը վճռել է «Բասենի, Կարնո, Մշո և այլ շրջակա գավառների ուժերը կենտրոնացնի Սասունում»։ Կրկին հարց է առաջա­նում՝ ինչի՞ համար այս շրջանները զրկել իրենց մար­տական ուժերից՝ կենտրոնացնելով դրանք Սասունում, որը միշտ կառավարության հսկողության տակ էր։ Մի Սասունի ապստամբությամբ ի՞նչ էր շահելու արևմտահայ ազատագրական պայքարը։ Իսկ Գուրգենը և Հրայրը այն բացառիկ մեծություններից էին, որ ճշտորեն ըմբռնում էին այս բոլորը։ Գուրգենի Բիթլիս մնալով Տարոնն ավելի շատ էր շահում, քան նրա Սասուն գնալով, որով­հետև Բիթլիսը «… իբրև մի սեպ կը մտներ Տավրոսեն հյուսիս ինկած Վանի և Մուշի հայաշատ շրջաններուն մեջ և Վանա լիճին հետ միասին կը բաժներ զանոնք իրարմե»:

Բիթլիսի այս դերի ճիշտ ըմբռնումն էր, որ ստիպում էր Գուրգենին, իսկ հետո նաև Հրայրին և Երկաթին (Արմենակ Լևոնյան) գործելու այս շրջանում։ Սակայն Սասունի ոչ բարվոք վիճակը, հայդուկների միջև եղած տա­րակարծությունները ստիպում են Գուրգենին անցնելու այնտեղ։ Նա իր հետ Սասուն է տանում նաև Սերոբին՝ իր զինված խմբով։ Բայց վերջինս երկար չի մնում և շա­տով վերադառնում է Ախլաթ։ Հաստատվելով Սասնո Սպաղանք գյուղում, Գուրգենը ձեռնամուխ է լինում կազմակերպչական աշխատանքների։ Գործելով Հրայրի ցան­կությունների համաձայն, նա ձգտում է բացառել մաս­նակի կռիվները և գաղտնի զինման աշխատանքներ տա­նել՝ ավելի լայն զանգվածների սեփականությունը դարձ­նելով ազատագրական պայքարի գաղափարները։ Նա «կուսակցական շարքերու համար պարտավորիչ կը դարձնե զենք ունենալը և զենքերը կարգի բերելու գոր­ծը կը հանձնե տեղական վարպետներուն և իր հետ բե­րած Անդրանիկ անունով զինվորին, որ հյուսնության վարպետ էր և հետո նշանավոր դարձավ»։

Այս բոլորից բացի Գուրգենը նաև «աշխատեց կազ­մակերպել ժողովրդի պաշտպանությունը ամեն տեսակ հարստահարիչների՝ վաշխառուների, հարկահանների, գյուղացիությանը շահագործող աղաների ու բեգերի, կե­ղեքիչ պաշտոնյաների, ավազակ քրդերի դեմ»։

Գուրգենի և Հրայրի ջանքերի հետևանք պետք է հա­մարել այն, որ 1898—99 թթ. Տարոնում գրեթե հայդու­կային կռիվներ չեն լինում։ Բացառության է կազմում միայն Քոփի 1898 թ. կռիվը։ Գուրգենը մի փոքրիկ խմբով, որի մեջ էր և Գևորգ Չաուշը, կազմակերպչական նպատակով իջնում է այդ գյուղը։ Շատ չանցած՝ Քոփ են լցվում բալակցի քրդերը։ Ձգտելով խույս տալ կռվից՝ Գուրգենը ընկերներով թաքնվում է մի մարագում։ Հայտ­նի չէ, թե ինչպես այդ մասին իմանալով՝ քրդերը պաշա­րում են մարագը։ Գուրգենն ամեն կերպ փորձում է ընդ­հարման առաջն առնել, բայց «երբ քրդերը ամեն կողմե կը պաշարեն մարագը և գնդակներ կը տեղան դեպի ներս՝ ջանալով ամբողջ տանը հրդեհի մատնել, Գուրգենն ու իր զինվորները դուրս կը թռչին իրենց թագստոցեն և կը սկսին համազարկեր տալ թշնամիին։ Թողելով քանի մը դիակներ, քրդերը սարսափահար կը փախչին»։

1898 թ. հոկտեմբերին տեղի ունեցած Բաբշենի նշանավոր կռվից հետո իր ընտանիքով Սասունում է ապաս­տանում Ադբյուր Սերոբը։ Նա այլևս չէր կարող մնալ Աքլաթում, քանի որ այդ շրջանը գտնվում էր կառավա­րության հսկողության տակ։ Կառավարությունը Սերոբին որոնելու պատրվակով շատ հայ գյուղեր մատնում էր ավերածության։ Նման պայմաններում այնտեղի հեղափո­խական կազմակերպությունների վրա կախվում էր քայ­քայման վտանգը։ Բացի դրանից, Բիթլիսի ոչ բոլոր շրջաններն էին նախապատրաստված ապստամբության համար։ Այս բոլորը հաշվի առնելով, Գուրգենը որոշում է կրկին անցնեւ Բիթլիս։

Գուրգենի կողմից Բիթլիսի դերի ճիշտ ըմբռնման, Տարոնի ժողովրդի և հայդուկների նրա նկատմամբ տա­ծած սիրո և Գուրգեն անհատականության ինքնատիպու­թյան վկայությունն է Գևորգ Չաուշի և Սպաղանաց Մա­կարի միջև ավելի ուշ շրջանում տեղի ունեցած զրույցը, որն իր հուշերում մեջ է բերում Ռուբեն Տեր-Մինասյանը։ Ռուբենը, որի 1906 թ. Տարոն մուտքով շահելու էր ոչ այնքան նրա ազատագրական պայքարը, որքան այդ պայքարի պատմագրությունը, այսպես է նկարագրում այդ զրույցը. «Դեո,— կըսեր Մակարը Գևորգ Չավուշին,— դուրսեն ու ներսեն հազար ու հազար ֆետայիներ, գործիչներ տեսանք, եկան ու գացին, բայց Գուրգենի պես մեկը դուն անոնց մեջ տեսա՞ր։

– Չէ, Մարաթուկ վկա, ան մեկ հատիկ էր։ Եթե մինչ օրս ան ողջ մնար, եթե ազատություն գտած չլի­նեինք, գոնե ոչ Սասուն քարուքանդ կը լիներ, ոչ Սերոբ, և ոչ Հրայր սպանված կը լինեին, մի խոսքով՝ այլ ջուրերուն վրա կը լինենք»։

Այնուհետև Մակարը հիշում է Ավգառմի ժողովը, որը ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել 1899 թ. սկզբներին։ Նա մեջ է բերում այդ ժողովում Գուրգենի ասած խոսքերը, որոնց իմաստն այն ժամանակ ինքը լավ չի ըմբռնել։ «Այդ օրը Գուրգիկը տխուր էր,– պատ­մում է նա,— այնպես կը խոսեր, կարծես մեռնելեն առաջ կտակ կըներ և հանկարծ երկու ոտքը մեկ ամանի մեջ դրեց և վերջնականորեն ըսավ. «Ես քանի մը օրեն կը հեռանամ Տարոնեն և Սասնա երկրեն։ Մեռնիլ կա,՝ ապ­րիլ կա, ես իմ մտածումներս ձեզի ըսեմ, մտքերնիդ պա­հեցեք և գործադրեցեք։ Տարոնի, Սասնա երկիրներու հա­յերը լավ հայեր են, հեղափոխական են, մեկ լուցկի վա­ռես, անոնք վառոդի նման կը պայթին և օսմանցու թախ­թը կը խախտեն։ Բայց այդ բանը պետք չէ ընել, լուցկին վառողին ձեռքը թող կոտրի, ան իրեն «համար անխելքորեն կը մտածե և թե իր գլուխը, թե մեր ժոդովուրդին գլուխը դուրս կուտա: Այս ժողովուրդի մեջի կրակը պետք Է անթեղված պահվի, մինչև որ Պիթլիսի շրջանն ալ ձեզի պես հավատացյալ և կազմակերպված լինի։ Ձեզ չորս բան պետք Է՝ համբերություն, խաղաղություն, ուսում և պատրաստություն»։

Նույն ժողովում Վանի և նրա շրջանների մասին Գուրգենն ասում Է. «Անոնք ալ վառոդի պահեստ են դար­ձած և մեկ լացկիով կրնան պայթիլ ու օսմանցու թախ­տը ցնցել։ Բայց ատով թախտը չի փլչի, եթե մենք հաս­կանանք, որ մենք (Սասունը և Տարոնը) աջ բազուկ ենք, իսկ Վանը՝ ձախ, որոնք իրարու հետ պետք Է գործեն և շարժին։ Առանց մեկը մյուսին ձմերուկը (այսինքն՝ ժողո­վուրդը) ձեռքերես կընկնի և կը ջարդվի։ Այս մեկը դյու­րին Է, դժվարինը այն Է, որ կառավարությունը բաժնած Է իրարմե աջ ու ձախ ձեռները. Վանի՝ Ալջավազի, Պիթլիսի՝ Ախլաթի, Տատիկի, Խիզանի, Կյուզալտերեի և այլ գավառներու, նույնիսկ Պիթլիս քաղաքի մեջ մեր ազդեցությունը անվանական Է։ Մինչև որ այդ շրջանները ձեր և Վանին շրջանին նման չկազմակերպվին և մենք բոլորս իրարու հետ իբրև մեկ անձ չլինինք, ամեն ինչ դատարկ Է։ Եվ ատոր համար ես ձեզ պիտի ձգեմ և Պիթլիս պի­տի դառնամ»։

Ուշագրավ Է, որ այդ պահին Սերոբի զինվորներից մեկն ասում Է Գուրգենին. «Ուրեմն ատո՞ր համար Էր, որ մեզ աքսոր ըրիր և ճամբեցիր այս երկիրը և բոլոր ֆի­դայիները ցրեցիր այն տեղեն (Ախլաթից– Ա. Ն.)»։ Այս խոսքի վրա վեճ Է բացվում։ «Սերոբը չխոսեց,— շա­րունակում Է Մակարը,— Հրայրը տեղեն վեր ելավ և մոտիկցավ Գուրգենին, անոր ձեռքը բռնեց, համբուրեց և ըսավ. «Այս մարդուն խոսքը կատարենք»։

Զրույցի վերջում հանգստացնելով Մակարին, որը ժողովի ժամանակ դեմ Էր գնացել Գուրգենին՝ պահան­ջելով նրանից մնալ Սասունում կամ Էլ հակառակ դեպ­քում իր հետ տանել Սերոբին և իր զինվորներին, աննման հայդուկ Գևորգ Չաուշը հետևյալ խելացի խոսքերով Է մխիթարում նրան։ «Մակար, Մակար, սրտիդ դարդ մի ըներ,– ասում Է նա։– Ինծի ըսեր Է Գուրգենը, որ քեզ շատ կը սիրե։ Այդպես ալ մեռավ։ Բայց այդ օրը դու զայն սիրելուդ համար կուզեիր, որ ան մնար Սասուն և չգնար, ինչ որ գործին, Պիթլիսին վնաս Էր։ Կըսեիր, որ Սերոբն ու ընկերներն ալ հետը տանի, ինչ որ գործին ու Պիթլի­սին վնաս Էր. Քու միտքը բարի Էր։ Կուզեիր, որ Գուր­գերը և Սերոբը միասին մնային Սասուն։ Բայց այդ ալ վնաս Էր, որովհետև Պիթլիս անմարդ կմնար»։

Այս բոլորից անհրաժեշտ Է հետևյալ եզրակացու­թյունները անել։ Առաջին. Գուրգենի գործունեության առանձնահատուկ կողմերից մեկն այն Էր, որ նա չէր պատ­կերացնում Տարոնում և Վասպարականում որևէ հաջող ըմբոստություն առանց Բիթլիսի շրջանի կազմակերպման, մի մարգարեության, որի ճշտությունը հետագա դեպքերով լրիվ հաստատվեց։

Երկրորդ. Գուրգենը, ինչպես նաև Հրայրը, հասկա­նալով, որ ընդհանուր ապստամբության կազմակերպման գաղտնի աշխատանքներ տանելը դժվար է այնքան ժա­մանակ, քանի դեռ ընթանում է հայդուկային զուգորդու­թյուններով, ձգտում էին հայդուկային խմբերը վերածել գաղտնի մարտական ուժերի։

Երրորդ, նրանց այսպիսի գործելակերպը ուներ մեկ գլխավոր նպատակ` որքան հնարավոր է քիչ զոհողու­թյուններով դուրս գալ ազատագրական պայքարից՝ ձգտելով ըստ հնարավորին ավելի շատ պահպանել արևմտահայ տարրը։

Սակայն, դժբախտաբար, չիրականացավ Գուրգենի երազանքը։ Բիթլիս մեկնելուց առաջ, 1899 թ. ապրիլի վերջերին նա իջնում է Մուշ քաղաքը, ուր կազմակերպ­չական աշխատանքներ տանելուց հետո, անցնում է Ցրոնք գյուղը: Լրտեսներից մեկը այդ մասին հեռագրում է Բիթլիսի կուսակալին։ Վերջինս Ալայ բեյին և մշեցի Տալիպ էֆենդուն 1000-ի չափ զինվորներով և ժան­դարմների խմբով ուղարկում է Ցրոնք։ Ձգտելով կռվից խուսափել, Գուրգենը ութ ընկերներով թաքնվում է մի մարագի մեջ։ Ալայը, Տալիպը և ժանդարմների հրամա­նատար Իզզեթը ահագին ժամանակ փնտրելուց հետո իմանում են հայդուկների տեղը և վրա հասած շատ քարդ հրոսակների հետ պաշարում են մարագը։ Այդ պահին Գուրգենը «վերջին խրախույս մը տալով, կառաջարկե, որ երգ սկսին։ Գնդակներուն սուլոցին կը միանա ֆեդայական ոազմերգը.

Կռվեցեք, տղերք, կռվեցեք քաջ-քաջ,
Ահա քյուրդերը փախչին սարսափած…»։

Տալիպ էֆենդին բարձրանում է մարագի դիմացի տան տանիքը և խրախուսում է զորքին։ Հայդուկներից մշեցի Տիգրանը, որը «Տալիպ էֆենտիի դրացի ըլլալուն՝ զայն ձայնեն կը ճանչնա, վար կը գլորե՝ անկենդան»:

Հայդուկները որոշում են հերոսաբար դիմադրել մինչև երեկո, հույս ունենալով, որ թշնամին կհեռանա կամ ի­րենք մթից օգտվելով դուրս կգան գյուղից։ Սակայն թուրք և քուրդ խուժանը տեսնելով, որ անհնարին է ընկճել հայ քաջերի դիմադրությունը, քարյուղ բերել տալով հրդեհում է մարագը։ Գուրգենը դիմում է վերջին փորձված միջոցին։ Նա հրահանգ է տալիս ընդհանուր կրակ տեղալով դուրս թռչել մարագից։ Երկու անգամ՝ Կեմի և Քոփի կռիվների ժամանակ մարագում պաշարվել էր Գուրգենը և երկու անգամ էլ հերոսաբար դուրս էր թռել այնտե­ղից՝ փրկելով ընկերների կյանքն ու թշնամուն սարսափ հարուցելով։ Բայց այս անգամ ճակատագիրը եղերական վախճան էր նախատեսել նրա համար։ Մարագից դուրս գալու փորձի ժամանակ հենց դռան սեմին նահատակ­վում է Փարսադանը, իսկ «մյուսները կը հաջողին, մինչե դառը կելլան կռվելու համար։ Բայց ինչ ընե ութը` ութ հարյուրի դեմ, երբ չկա պատնեշ մը, երբ չկա դիրք մը, մինչդեռ թշնամին պատնեշներու ետևեն պատրաստ կը սպասե՝ մարագի դուռը նշան առնելու։ Հարյուրավոր գնդակներ միաթափ կը տեղան և հոն իրարու ետևեն կիյ­նան Ռուբեն, Տիգրան, Նշան, Վարդան, Կրպո»։

Հերոսական և սարսռեցնող է լինում Գուրգենի վախ­ճանը։ Նա «առյուծի նման դուրս ցատկելով և թշճամի զորքին ահ ու սարսափ ազդելով, երկու տասնոց ատրճանակով կը հաջողի «պատռել թշնամի շղթան և դեպի դաշտ հառաջանալ, սակայն՝ ցերեկ ըլլալուն, հեծյալ զորքեր ետևեն կը հասնին՝ գնդակներ տեղացնելով։ Քաջառյած հերոսը քարի մը կողքին վիրավոր վիճակի մեջ կը շարունակն կրակել մինչև վերջին վայրկյանը, ապա իր ատրճանակն ու մոսինին քարին զարնելով կը ջախջախե և ինքն ալ կը նահատակվի»։

Հայդուկներից միայն մեկին՝ բալանախցի Մկրոյին է հաջողվում ճեղքել թշնամու շղթան և կռվելով հասնել մինչև Մեղրագետի եզերքը, ուր պաշարման է ենթարկ­վում թուրք և քուրդ ամբոխի կողմից։ Քաջաբար կռվելով, Մկրոն «… վիրավոր գետին կիյնա։ Երբ կը մոտենան իրեն՝ ծունկի կուգա ու ցոլացնելով սուրը որոտաձայն կը պոռա. «Եկեք, ձեր պատիժը այս ձեռքերեն պիտի առ­նեք»։ Վատերը սիրտ չեն ըներ հարկավ և հեռվեն հրա­ցանով կը սպանեն քաջը»։

1899 թ. սպրիլի 24-ին տեղի ունեցած այս առասպե­լական կռվի ժամանակ այսպիսով նահատակվում են Գուրգենի խմբի բոլոր յոթ անդամները։ Թշնամու զոհերն ավելի շատ էին՝ զինվորներից և ոստիկաններից՝ 18 հոգի, քրդերից՝ 10 հոգի։ Միայն Ալայ բեյի զորամասը տալիս է 10-ից ավելի վիրավոր»։

Կռվում նահատակված հայ քաջերի դիակները տարվում են Մուշ և ժողովրդին ի ցույց դնելուց հետո թաղ­վում են ս. Մարինե թաղի գերեզմանոցում։ Գուրգենի մա­հով Տարոնի ժողովուրդը զրկվեց հազվագյուտ գաղա­փարախոսից ու նվիրյալից, իսկ Բիթլիսը՝ իր դերի բա­ցառիկ ըմբռնողից։ Նաև հաստատվեց նրա այն տեսակե­տի ճշտությունը, թե «հեղափոխական գործիչները կար­ճատև կյանք ունին և գործիչի մահով գործը կրնա տուժե»։ Իրոք, նրա մահով գործը տուժեց, բայց նա իր կարճատև կյանքում կարողացավ անել այնքան բան, որ թվում է, թե մեկ անհատի ուժերից վեր էր։

Տպել Տպել