Օբաման «ուժեղ» խոսելու փոխարեն պետք է խոսի Ցեղասպանության մասին

aram3«Հայկական ժառանգությամբ ամերիկացիներս մեր նախագահից ակնկալում ենք ոչ պակաս, քան ճշմարտությունը, միայն ճշմարտություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայ հեղափոխական դաշնակցության Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը` անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի դիտարկումներին, թե Բարաք Օբաման ապրիլի 24-ին հանդես կգա Հայոց Ցեղասպանության մասին շատ ազդեցիկ հայտարարությամբ:

Նա հիշեցրեց, որ ԱՄՆ նախագահ Օբաման իր սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտնել է դեռևս 2008 թ. հունվարին ամերիկացի ժողովրդին տված իր խոստման մեջ, որում նա նշել էր. «Ամերիկան արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունն է խոսում Հայոց ցեղասպանության մասին և կտրուկ է պատասխանում բոլոր ցեղասպանություններին» և խոստացել, որ որպես նախագահ՝ կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Ըստ Արամ Համբարյանի` նախագահ Օբաման «ուժեղ» խոսելու փոխարեն պետք է անկեղծորեն խոսի այն մասին, ինչի մասին նա այդքան ակնհայտորեն գիտի որպես ճշմարտություն: «Այն է՝ Հայոց ցեղասպանությունը լայնորեն վավերագրված փաստ է պատմական ապացույցների աջակցությամբ: Սա անելու համար, այնուամենայնիվ, նախագահ Օբաման պետք է վերջապես մերժի թուրքական gag-rule-ը, որն ունի վերջին հինգ տարիների ընթացքում ԱՄՆ կառավարության երեք ճյուղերի ճնշումների արդյունքում»,- ասաց Արամ Համբարյանը:

1in.am

Տպել Տպել