Ջահերով երթ` Ստեփանակերտում

Սիրելի հայրենակիցներ, սույն թվականի ապրիլի 23-ին տեղի կունենա ավանդական դարձած ջահերթը` նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակին:

20-րդ դարասկզբին թուրք բարբարոսների կողմից հայության դեմ իրականցված ոճրագործությունը, որը գազանության և վայրագության աննկարագրելի դրսևորում էր, որակվում է որպես ցեղասպանություն:aparaj

Սիրելի հայրենակիցներ, Ջահերթը կմեկնարկի ժամը 20:00-ին Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու բակից: Մինչ այդ եկեղեցում տեղի կունենա Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողություն: Երթը կավարտվի Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղ տեղի է ունենալու ՀՅԴ Արցախի երիտասարդական և «Արամ Մանուկյան» ուսանողական միությունների կողմից կազմակերպված միջոցառում:

Մեր երթը պահանջատիրական է, մենք կոչ ենք անում բոլորին մասնակցել ջահերթին :

Մեր մեծ հայրենիքը գերեվարված է, ոճիրը` անպատիժ: Մենք չենք լռելու և միշտ արթուն ենք պահելու Հայոց դատն ու պահանջատիրության հարցը:

Հայ Յեղափոխական Դաշնակցության
Արցախի երիտասարդական և «Արամ Մանուկյան»
ուսանողական միություններ

aparaj.am

Տպել Տպել