Օբաման կյանքի է կոչում օտար պետության կառավարության «փակ բերանի քաղաքականությունը»

AramHamparianԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձին, որում Օբաման կրկին խուսափել է 1915թ. հայերի զանգվածային կոտորածները «Ցեղասպանություն» որակելուց և կրկին օգտագործել է «Մեծ եղեռն» արտահայտությունը։

Արամ Համբարյանի հայտարարությունում մասնավորապես ասված է. «Նախագահ Օբաման Հայոց ցեղասպանության հարցում շարունակում է իր քաղաքականությունը՝ Թուրքիային հնարավորություն տալով արգելափակելու Ամերիկայի պատասխանը մարդկության դեմ իրագործված այս հանցագործությանը:

Ցավալի է տեսնել, թե ինչպես է մեր նախագահը, որն իշխանության է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման խոստումով, այն աստիճան է ընկել, որ կյանքի է կոչում օտար պետության կառավարության «փակ բերանի քաղաքականությունը»՝ առ այն, թե մեր երկիրն ինչ կարող է ասել Ցեղասպանության մասին, որը հանգամանորեն փաստաթղթավորված է մեր սեփական երկրի արխիվներում»:օբամա

Փաստն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների ցանկացած ամուր բարելավում կպահանջի, որ Անկարան վերջ դնի իր ժխտումներին, ընդունի իր բարոյական և նյութական պատասխանատվությունը և համաձայնի այս՝ մարդկության դեմ իրագործված և դեռևս չպատժված հանցագործության ճշմարտացի և արդար միջազգային կարգավորմանը։

Թեև մենք նշում ենք, որ նախագահն միանում է այսօրվա ազգային հիշատակմանը, մենք դեռ խորապես հիասթափված ենք, որ նա ևս մեկ անգամ դրժեց իր խոստումը և չարդարացրեց նախորդ նախագահների որդեգրած սկզբունքային դիրքորոշումը։ Մենք շարուանակում ենք հակված լինել Հայոց ցեղասպանության և բոլոր ցեղասպանությունների հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը ամերիկացի ժողովրդի հիմնարար արժեքներին ու մարդասիրական ոգուն համապատասխանեցնելուն»։

Տպել Տպել