ԱԺ նախագահի ընտրություններում ոչ իշխանական չորս ուժերը հնարավոր է հանդես գան միասնական դիրքորոշմամբ

Աղվան1Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, երբ պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն որոշել է խորհրդարանի նախագահի պաշտոնին առաջադրել Գալուստ Սահակյանի թեկնածությունը:

«Մենք քառյակի նախորդ նիստում որոշեցինք, որ ԱԺ նախագահի հետ կապված պետք է հանդես գանք միասնական դիրքորոշմամբ, և երկուշաբթի կփորձենք ստանալ այդ դիրքորոշումը»,-ասաց Աղվան Վարդանյանը:

yerkir.am

Կառավարությունը խոստացել է կուտակայինի վերաբերյալ նոր վերամշակված նախագիծ ներկայացնել

ԱղվանԿառավարությունը Ազգային ժողովի հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 25-ին կայացած նիստի ժամանակ խոստացել է երկուշաբթի՝ ապրիլի 28-ին խորհրդարան ներկայացնել կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի վերամշակված տարբերակը:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, որը մասնակցել է նիստին:

«Կառավարությունը ներկայացրել է նախագիծը, որը մեզ չի բավարարել, մենք փոխանցել ենք մեր տարբերակը, եւ իրենք խոստացել են երկուշաբթի առավոտյան բերել նոր վերամշակված նախագիծ: Երկուշաբթի կնայենք եւ հետո կորոշենք՝ կողմ քվեարկենք, թե ոչ»,- ասաց նա:

Մեր հարցին՝ ինչու են կառավարության ներկայացուցիչները պնդում, որը օրենքը հակասահմանադրական չի ճանաչվել եւ պահումներ պետք է արվեն՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Եկեք մանրամասների մեջ չմտնենք: Մեր համոզմամբ՝ օրենքը հակասահմանադրական է ճանաչվել, եւ այն այլեւս չպետք է գործի: Իրենք կներկայացնեն իրենց վերամշակված նախագիծը, մենք կծանոթանանք, դրանից հետո կորոշենք»:

Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ապրիլի 28-ին ԱԺ նախագահի քվեարկության ժամանակ իր թեկնածուին չի առաջադրի. «Մենք նոր թեկնածու չենք առաջադրելու, իսկ թե ինչպես կքվեարկենք, կքննարկենք քառյակի հետ, կփորձենք միասնական դիրքորոշում ձեւավորել եւ միանման քվեարկել»,- ասաց Աղվան Վարդանյանը:

news.am

Տպել Տպել