Հայոց ցեղասպանության 99-ամյակին նվիրված ձեռնարկ` Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում

vahan15Ապրիլի 24-ին Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում տեղի է ունեցել Գերմանիայի հայերի կենտրոնական խորհրդի կազմակերպած Հայոց ցեղասպանության 99-ամյակին նվիրված ձեռնարկ, որին ներկա են եղել Գերմանիայի հայության բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաև գերմանացի հյուրեր` Բունդեսթագի պատգամավորներ, գիտական, մշակութային, հասարակական, եկեղեցական շրջանակների ներկայացուցիչներ, որոնցից շատերը հանդես են եկել Ցեղասպանությունը դատապարտող և ճանաչում պահանջող ելույթներով:
Ներկա էին նաև Ցեղասպանության զոհ դարձած հույների և արամեացիների (ասորիներ) ներկայացուցիչներ:

Ելույթով հանդես է եկել նաև Գերմանիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը:

vahan12

Ստորեւ ներկայացնում ենք Վահան Հովհաննիսյանի խոսքը (հայերեն և գերմաներեն) ամբողջությամբ.

Խոսքս իհարկե վերաբերում է նաև այս դահլիճում ներկա գերմանացի մեր բարեկամներին

Սիրելի հայրենակիցներ, տիկնայք և պարոնայք,

այսօր ողջ հայությունը և քաղաքակիրթ մարդկությունը նշում է 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկի` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը, և ցավով պետք է արձանագրենք, որ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դեռևս շարունակվում է: Այդ երկրի ամենապրիմիտիվ քաղաքական առաջնորդները պարզապես հայտարարում են,
որ իրենց պատմության մեջ ցեղասպանություն չկա և թուրքերը երբեք ցեղասպանություն չեն իրականացրել:

Ավելի ճարպիկները ժխտողական նոր մեթոդներ են կիրառում, փորձում բացատրել, որ հայոց ջարդերը ընդամենը պատերազմին զուգահեռ տեղի ունեցած իրադարձություններ են:

Որքան էլ տարօրինակ է, այս վերջին հաստատման մեջ ճշմարտության մի փոքր նշույլ կա: Բանն այն է, որ 17, 18 և 19-րդ դարերի ընթացքում Թուրքիան ոչ մի պատերազմի առիթ բաց չի թողել` նոսրացնելու իր ենթակայությնան տակ հայտնված տարածքներում հայ, հույն ասորի և այլ քրիստոնյա բնակչությունը, ոչնչացման արտաքսման կամ բռնի կերպով կրոնափոխ անելու միջոցով: Բայց այդ ճշմարտության նշույլը կորչում է մեծ կեղծիքի ստվերում:

1894-1896 թթ. խաղաղ տարիների համիդյան ջարդերը ապացույց էին, որ պատերազմի առիթը միայն ու միայն պատրվակ էր: Սա հատկապես շեշտակի է դառնում 1908-1909թթ. Կիլիկայի ջարդերի ուսումնասիրությունից, այնպես որ երբ մենք նշում ենք 1915 թվականը որպես Հայոց ցեղասպանության տարեթիվ, մենք պետք է նկատի ունենանք այն որպես Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության գագաթնակետ: Այդ քաղաքականությունը շարունակվել է հետագայում էլ: 1918 թվականի Շուշիի և Բաքվի ջարդերում 20-ական թվականներին թուրք քեմալականների և ռուս բոլշևիկների կնքած պայմանագրերով, որոնք նախատեսում էին Նախիջևանի և Ղարաբաղի հանձնումը թուրքական Ադրբեջանին:

Հայության պայքարը Ցեղասպանության համընդհանուր ճանաչման համար ոչ միայն ազգապահպան և հայության և Հայաստանի անվտանգությունն ապահովելուն ուղղված պայքար է: Այն կրում է համամարդկային նշանակություն` քաղաքակրթությունը բարբարոսության դեմ: Ուզում եմ օգտագործել այս առիթը և Հայաստանի և հայության երախտագիտությունն հայտնել այն երկրներին ու միջազգային կառույցներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը` այդպիսով պատնեշ դնելով նոր ոճրագործությունների առջև: Ես պատահական չեմ շեշտում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը որպես համամարդկային խնդիր։ Բանն այն է, որ մեզ համար, հայերիս համար Ցեղասպանությունն ավարտված չէ։ Այն շարունակվում է։ Հենց այս դահլիճում նստած են երիտասարդներ, որոնք հնարավորություն չեն ունեցել սովորելու իրենց մայրենի լեզուն և այդ պատճառով անհաղորդ են մնում իրենց հայրենիքում ստեղծված մշակութային արժեքներին։ Գլոբալիզացիայի այս դարում շատ մեծ է ուծացման՝ ասսիմիլացիայի վտանգը հատկապես այդ երիտասարդների համար։

Մենք որպես ազգ զրկված ենք մեր պատմական հայրենիքում մնացած պատմական հուշարձնները վերականգնելու և աշխարհին ներկայացնելու հնարավորությունից։ Իսկ այդ հուշարձանները, որոք վկայում են Հայկական լեռնաշխարհում հազարամյա հայկական կյանքի մասին այսօր էլ նպատակաուղղված և միտումնավոր արմատախիլ են արվում։ Եվ ոչ միայն հուշարձանները. Կիլիկյան hայկական թագավորությունից մի փոքրիկ վերջին հատվածն էր մնացել՝ հայկական Քեսաբը։ Դա էլ չհանդուրժեցին։ Սա էլ հո Օսմանյան Թուրքիան չէ՝ այսօրվա թուրքական պետությունն է անում։

Շարունակում է ցեղասպանությունը ոչ միայն ժխտման քաղաքականությամբ, բայց նաև Հայաստանից մնացած փոքրիկ մնացորդի տարածքում՝ Հայաստանի Հանրապետությունում փորձում է անհնարին դարձնել հայ ժողովրդի կյանքը։ Դրան ձգտում է հասնել անօրինական շրջափակման միջոցով, սահմանափակելով երկրի տնտեսական զարգացումը և նպաստելով մտահոգիչ աստիճանի հասնող արտագաղթին։ Այսօր Հայաստանի առջև կանգնած բոլոր պրոբլեմների հիմքում Ցեղասպանությունն է իր մինչ օրս չվերացված հետևանքներով։ Ուրեմն մեր խնդիրն է՝ վերացնել կամ հաղթահարել այդ հետևանքները։

Ուրեմն չխաբնվենք որոշ թուրք առաջնորդների կեղծավոր ցավակցություններին ու հիշենք որ զոհի ազգականներին պարզ ցավակցությունը ոճրագործին չի ազատում քրեական պատասխանատվությունից, մանավանդ երբ նա շարունակում է լիարժեք կերպով օգտվել իր հանցագործության արդյունքում ձերք բերված առավելություններից։

Ապրիլ 24, 2014

Sehr geehrte Damen und Herren,
liebe Landsleute,

heute begehen alle Armenier und die zivilisierte Menschheit die Erinnerung an eine der größten Tragödien des 20. Jahrhunderts. Heute ist der 99. Jahrestag des Genozids an den Armeniern. Leider müssen wir konstatieren, dass die Verleugnungspolitik der Türkei nach wie vor weitergeht. Die primitivsten politischen Führer dieses Landes erklären einfach, es gäbe in ihrer Geschichte keinen Genozid, und die Türken hätten nie Genozid verübt.

Die Raffinierteren leugnen die Massaker an den Armeniern nicht mehr. Aber sie erklären, dabei habe es sich nur um parallel zum Krieg stattgefundene Ereignisse gehandelt.

Es ist seltsam, aber in der letzten Behauptung ist nicht alles falsch. Die Türkei hat jeden Kriegsanlass benutzt, um die Zahl der armenischen, griechischen und anderer christlichen Einwohner in den unter ihre Kontrolle geratenen Gebieten durch Massakrierung, Deportation oder Zwangsislamisierung zu vermindern. Aber dieses Körnchen Wahrheit geht im Schatten des großen Betrugs, der Leugnung des Genozids überhaupt, verloren.

Die hamidischen Massaker in den Friedensjahren 1894-1896 sind ein Beweis dafür, dass der Krieg, der 1. Weltkrieg, nur ein Vorwand war. Aus der Forschung der Massaker in Kilikien 1908-1909 geht dies genauso deutlich hervor. Wenn wir das Jahr 1915 als Genozidjahr bezeichnen, meinen wir dies als Höhepunkt der Genozidpolitik der Türkei. Diese Politik ging auch später fort. Sie zeigte sich auch in den Massakern in Schuschi 1918, in den 1920-er Jahren in Baku, in den Verträgen zwischen Kemaltürken und russischen Bolschewiken, wodurch Nachitschewan und Karabach dem türkischen Aserbaidschan zugeschlagen wurden.

Der Kampf der Armenier um die allgemeine Anerkennung des Genozids ist nicht nur ein Kampf um die Identitätsbewahrung und die Sicherheit aller Armeniern und unseres Landes. Er ist wichtig für die ganze Menschheit – Zivilisation gegen Barbarei. Deshalb möchte ich diesen Anlass auch nutzen, um mich im Namen aller Armenier und im Namen meines Landes bei den Ländern und den internationalen Organisationen bedanken, die den Genozid an unseren Volk als Faktum anerkannt haben und dadurch neue Völkermorde verhindert haben.

24 April, 2014

Տպել Տպել