ՀՅԴ-ն չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը

արմենԴաշնակցությունը չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրությանը, քանի որ արդյունքը կանխորոշված է:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա նշել է, որ իր կարծիքով, Գալուստ Սահակյանը մեծ փորձ ունեցող անձնավորություն է, նրա հետ շատ երկար տարիներ ՀՅԴ-ն աշխատել է եւ լավ ճանաչում են միմյանց:

Նրա խոսքով՝ Գալուստ Սահակյանը կանխատեսելի անձնավորություն է ու փորձառու, ունի մի շատ լավ հատկանիշ՝ կարողանում է լեզու գտնել ամենաանհավանական իրավիճակներում, հարթել անհնարին թվացող տարաձայնությունները, ինչը հնարավորություն է տվել պահպանելու կոնսենսուսներն Ազգային Ժողովում:

«Մեր մասնակցությունն այստեղ ձևական բնույթ ունի, որովհետև կանխորոշված է արդյունքը, Դաշնակցության մասնակցությունը որևէ բան չի որոշելու,- ասել է Արմեն Ռուստամյանը:

«Հասկանում եմ, վատ կզգա, բայց ոչինչ, դա մեր սկզբունքային դիրքորոշումն է»,- ասել է Արմեն Ռուստամյանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը եւս չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրությանը: ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանն էլ հայտարարել է, որ եթե ոչ իշխանական ուժերը չմասնակցեն քվեարկությանը՝ ինքն իրեն վատ կգզա:

Տպել Տպել