Կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է լինի կամավոր

ԱրծվիկԱԺ-ում ընթացող «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ թեև ՍԴ դատարանը դրանք ճանաչել է հակասահմանարդական, այսօր էլ մի շարք կազմակերպություններ շարունակում են մարդկանց ստիպել այդ վճարները կատարել:

«Դրանք պետք է լինեն ոչ թե պարտադիր, այլ կամավոր սկզբունքով»,- նշեց Մինասյանը՝ շարունակելով, որ ըստ օրենքի՝ անգամ մինչ օրս իրականացված պահումները ենթական են վերադարձման:

«Դրանք պետք է անհապաղ վերադարձվեն»,- շեշտեց բանախոսը՝ ընդգծելով, որ մինչ օրս այն անհատներն, ովքեր անգամ չեն հետևել հարկային պարտավորություններին ու չեն կատարել պարտադիր վճարումներ՝ ոչ մի իրավաբանական պատասխանատվություն չպետք է կրեն:

Արծվիկ Մինասյանը բերեց մի շարք իրավական հիմնավորումներ ու հավելեց, որ այսօր աշխատակցի սեփականություն հանդիսացող աշխատավարձը սահմանափակվում է իր կամքին հակառակ, ինչը հակասահմանադրական է. «Համաձայն ՍԴ որոշման՝ այդ որոշումն այլևս հակասահմանարդական է»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ վերլուծությունները ցույց են տվել, որ պարտադրիր վճարողների թիվը Հայաստանում կազմում է 270 հազար և ավելի, իսկ իրավաբանական ու ֆիզիկական անձանց կազմակերպությունների թիվը գերազանցում է մի քանի տասնյակ հազարը:

«Սա նույնպես հակասահմանադրական է համարվում»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

Տպել Տպել