Հ.Յ.Դ. Երիտասարդականի մասնակցութիւնը Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումին

Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութիւնների ներկայացուցիչները` ՀՀ ԱԺ-ում ներկայացուած մնացած կուսակցութիւնների երիտասարդական միութիւնների ներկայացուցիչների հետ մասնակցեցին Վրաստանի Քութայիսի քաղաքում թուականիս Ապրիլի 26-27-ին տեղի ունեցած Հարաւային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումին։New Picture (1)

Ֆորումը կազմակերպել էր Վրաստանում Նիդերլանդական Թագաւորութեան դեսպանութիւնը և Բազմակուսակցական ժողովրդավարութեան նիդերլանդական ինստիտուտը։

Ֆոորումին մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի իշխանական և ընդդիմադիր կուսակցութիւնների երիտասարդական միութիւնների ներկայացուցիչներ։

Նախապէս ճշտորոշուած օրակարգի համաձայն քննարկուեցին երեք պետութիւնների կրթական, ազգային փոքրամասնութիւնների և այլ թեմաների վերաբերող հարցեր։

Ֆորումի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչները բազմաթիւ անգամներ շեղուելով օրակարգից արծարծեցին Ղարաբաղի հարցը, ստանալով նկատողութիւններ կազմակերպիչների կոմղից և նաև, հայկական կողմից յստակ պատասխանները նրանց հարցադրումներին։

Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչները զեկուցեցին Հ.Հ.-ում փոքրամասնութիւնների իրավիճակի և նրանց խնդիրների մասին։ Ուսանողական միութեան ներկայացուցիչ Ալբերտ Ռուբէնեանը մանրամասնօրէն անդրադարձաւ նշուած ոլորտում առկայ ձեռքբերումներին և բացթողումներին, նշելով, որ «Հայաստանի բնակչութեան 1.5 տոկոսն են կազմում ազգային փոքրամասնութիւնները, որոնց իրաւունքներն ամրագրուած են Հ.Հ. Սահմանադրութեամբ։ Հ.Հ.-ում ազգային փոքրամասնութիւնները ծաւալում են լայն գործունէութիւն, ունենալով խօսքի, լեզուի, կրօնի և այլ ազատութիւններ»։

Ֆորումի հիմնական նպատակն էր ապահովել Հարաւային Կովկասի երեք պետութիւնների երիտասարդների միջև շփում` առկայ խնդիրները քննարկելու և համագործակցութեան եզրեր գտնելու տեսանկիւնից։

Հ.Յ.Դ. Բիւրոյի
Երիտասարդական գրասենեակ

03.Մայիս.2014 թ.

Տպել Տպել