Կառավարության անդամներն օլիգարխիայի դեմ պայքարը պետք է սկսեն հենց իրենցից

արծվիկ5ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկում է հիմա ավելի լուրջ գործով զբաղվել. թողնել, որ կառավարությունը ներկայացնի ծրագիրը, տեսնել՝ որքանով է այդ ծրագիրը մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին ուղված, որից հետո արդեն նաև անձանց, կառավարության անդամների կարողականությունը, հմտությունն ու դրանց համապատասխան իրենց կարողությունները քննարկել: «Մենք մի իրավիճակում ենք գտնվում, որ անձին կարևորում ենք ծրագրերից:

Սա ես չեմ համարում ճիշտ մոտեցում, եթե ծրագիրն իրատեսական լինի, նպատակային, թիրախային, դրանից հետո արդեն կբխի գնահատականը՝ արդյո՞ք անձը ունակ է, ի վիճակի է ծրագիր իրականցնելու, այ դրանից հետո նոր կարող ենք խոսել կազմի վստահության մասին»,-այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մինասյանը:

ՀՅԴ-ական պատգամավորը բերեց հետևյալ օրինակը. «Եթե մեք խոսում ենք օլիգարխիայի դեմ պայքարի մասին, և եթե նույն Կառավարության այն անդամներն, ովքեր որ խոշոր բիզնեսի մեջ մասնակցություն ունեն, սկսեն իրենցից, նշանակում է, վստահություն էլ կձևավորվի, ու ծրագիրն էլ կյանքի կկոչվի: Եթե դրանք լինեն զուտ խոսքեր, բնականաբար վստահություն էլ չի լինի»:

Տպել Տպել