Ինչպե՞ս է արդբեջանական վարձու լոբբին աշխատել Կալիֆորինայում՝ ԼՂՀ ճանաչման բանաձեւի դեմ

մանրամասներ ԱՄՆ-ից

kalifԿալիֆորնիայի խորհրդարանականները Լեռնային Ղարաբաղ այցելելուց 8 ամիս անց օրենքի լեզվով են խոսում՝ Արցախի անկախությունը ճանաչել է պետք: Նահանգի օրենսդիր մարմնի ընդունած բանաձեւի մասին «Երկիրն այսօրն» արդեն հայտնել է, երբ նոր էր հայտնի դարձել քվեարկության արդյունքը:09.05.14-7673kalifornia

Բանաձեւի ընդունմանը նպաստած Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները հյուրընկալվել են մեր գործընկեր հեռուստաընկերության՝ ամերիկյան «Հորիզոնի» տաղավարում եւ պատմել, թե ինչպե՞ս է ընթացել հարցի քննարկումը։

Թե՛ նահանգային ժողովի եւ թե՛ իրավական հարցերով հանձնաժողովի քվեարկությունների ժամանակ բանաձեւին դեմ է արտահայտվել մեկ խորհրդարական՝ հանրապետական Ռոքի Չավեսը:

«Այդ մեկն էլ, որ դեմ քվեարկեց, ուղղակիորեն Արցախի դեմ չէր, պարզապես, իր կարծիքով, նահանգը չպետք է ամբողջ Ամերիկայի արտաքին քաղաքականությունը որոշի»,- ասաց ԱՄՆ շրջանային Հայ Դատի հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանը։

Կալիֆորնիայի խորհրդարանականները Լեռնային Ղարաբաղի հարցում իրենց դիրքորոշումը հստակ արտահայտեցին դեռ 8 ամիս առաջ, երբ Հայաստանում բանակցություններ ունենալուց հետո անտեսեցին Ադրբեջանի առաջ քաշած «սեւ ցուցակի» հանգամանքը եւ այցելեցին նաեւ Ղարաբաղ:

«Թեպետեւ ճիշտ է, որ Հյուսիսային Ամերիկայում 4 այլ նահանգներ ճանաչել են Արցախի անկախությունը, բայց պետք է նկատի ունենանք, որ Կալիֆորնիան ամենամեծ բնակչություն ունեցող նահանգն է Միացյալ Նահանգներում, Ամերիկայի թիվ մեկ տնտեսությունն է եւ աշխարհի ութերորդ տնտեսությունը»,- նկատեց ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Ավետիք Իզմիրլյանը։

Ադրբեջանի արտգործանախարարության արձագանքը երկար սպասեցնել չտվեց: Այսպիսին է այն՝ «Հռետորական բանաձեւ, որը հակասում է Միացյալ Նահանգների դիրքորոշմանը եւ շահերին»: Գնահատականը գերատեսչության մամուլի խոսնակ Էլման Աբդուլաեւինն է: Նա ավելացրել է, թե Շուշիի, ինչպես ինքն է բնորոշել՝ «զավթման» 22-րդ տարելիցին բանաձեւի ընդունումը սադրանք է:

Ի դեպ, Բաքուն բանաձեւի ընդունումը կասեցնելու ջանքեր գործադրել է, բայց ինչպես պարզվում է՝ ապարդյուն:

«Նրանք ունեն վճարովի լոբբիստներ, գլխավորաբար՝ հրեա, որոնք փորձում են կապել Իսրայելի շահերը Ադրբեջանի շահերի հետ եւ համոզում էին խորհրդարանականներին, որ դեմ քվեարկեն այս բանաձեւին: Այդ վճարովի լոբբիստներից բացի, վերջին շաբաթվա ընթացքում շուրջ 50 ազերիներ, թուրքեր եւ հրեաներ եկել էին խորհրդարան եւ մեկ-մեկ այցելել էին խորհրդարանականների գրասենյակները, կեղծ նկարներ էին ցույց տվել»:

Արցախի անկախությունը հռչակող բանաձեւը պետք է այժմ քննարկման ու քվեարկության դրվի Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի վերին պալատում՝ Սենատում: Այստեղ ընդունվելուց հետո միայն կարելի է ասել, որ Կալիֆորնիայի կառավարությունն ամբողջությամբ նեցուկ է Արցախի ժողովրդին:

Ի դեպ, Հայ Դատի հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանը նաեւ հայտարարել է, որ շարունակելու են Արցախի անկախության ճանաչմանն ուղղված ջանքեր գործադրել գերտերության մյուս նահանգներում, ինչպես նաեւ այն երկրներում, որտեղ կառույցը հանձնախմբեր ունի: Այդ հաղթարշավին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք: Հունիսի 1-ին կանցկացվի հեռուստամարաթոն, որն, ըստ Նորա Հովսեփյանի՝ հանձնախմբի նյութական օժանդակության ամենամեծ աղբյուրն է:

yerkirmedia.am

Կալիֆորնիա նահանգի Վեհաժողովի ԼՂ անկախությունը ճանաչող բանաձեւն ամբողջությամբ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Վեհաժողովը մայիսի 8-ին ընդունել է համատեղ բանաձև ի սատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատ և անկախ պետություն կառուցելու ջանքերի:

«ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղը, որը հայտնի է նաև Արցախ անվանմամբ, պատմականորեն հանդիսանում է հայկական տարածք՝ ճնշող մեծամասնությամբ բնակեցված հայերով, և որը 1921 թ. անօրինական անջատվել է Հայաստանից Խորհրդային Միության կողմից և բռնակցվել նորաստեղծ Խորհրդային Ադրբեջանին, ինչպես նաև

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 1988 թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում սկիզբ է դրվել ազգային-ազատագրական շարժմանը, որը ոգեշնչել է Խորհրդային Միության ժողովուրդներին՝ ընդդիմանալու բռնապետությանը և տեր կանգնելու սեփական իրավունքներին ու ազատություններին՝ նպաստելով ժողովրդավարության տարածմանը միլիոնավոր մարդկանց համար ու խաղաղության հաստատմանը ողջ աշխարհում, ինչպես նաև

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսը բազմիցս իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատության օրինական ձգտումներին և 1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի օրենսդրական մարմինը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ այն ժամանակ գործող օրենսդրության համաձայն, ինչպես նաև

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը քվեարկել է հօգուտ անկախության, և 1992 թ. հունվարի 6-ին ժողովրդավարական ճանապարհով ընտրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր մարմինը պաշտոնապես հայտարարել է անկախության մասին, ինչպես նաև

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ անկախության հռչակումից ի վեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը զգալի առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության կառուցման գործում, ինչը լավագույնս դրսևորվել է վերջերս՝ 2012 թ. հուլիսի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ, որոնք միջազգային դիտորդների կողմից գնահատվել են որպես ազատ և թափանցիկ:

Կալիֆորնիա նահանգի Վեհաժողովը և Սենատը համատեղ որոշել են, որ Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը սույնով հավանություն է տալիս և սատարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ազատ և անկախ պետություն կառուցելու շարունակական ջանքերին՝ երաշխավորելու համար իր քաղաքացիների այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ և անկախ հասարակությանը:

Այնուհետեւ որոշել են, որ Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմինը կոչ է անում ԱՄՆ Նախագահին և Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավար անկախությանը և նրա կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված ռազմավարական կարևորություն ունեցող այդ տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար և երկարատև լուծմանը:

Այնուհետեւ որոշել են, որ Վեհաժողովի Գլխավոր Քարտուղարը սույն Բանաձևի պատճենը կփոխանցի Միացյալ Նահանգների նախագահին, Սենատում մեծամասնության ղեկավարին, Ներկայացուցիչների պալատի խոսնակին, Միացյալ Նահանգների Կոնգրեսում Կալիֆորնիայի պատվիրակության յուրաքանչյուր անդամին և Կալիֆորնիա նահանգի պետական քարտուղարին»։

(՝ԱՐՄԵՆՊՐԵՍ)

Տպել Տպել