ՀՅ Դաշնակցությունը առաջարկներ կներկայացնի

աղվան1ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով կառավարության ծրագրի մասին, նշեց, որ կառավարությունը բոլոր քաղաքական ուժերին առաջարկել է, որ իրենց առաջարկները ներկայացնեն կառավարությանը, և Դաշնակցությունը ներկայացնելու է իր մոտեցումները:

Աղվան վարդանյանը նշեց, որ Դաշնակցությունը մշակում է այդ առաջարկների ծրագիրը, կմախքն արդեն պատրաստ է, մեկ անգամ ևս կքննարկեն ու այսօր կներկայացնեն կառավարությանը: «Երբ մեզ ինչ-որ աշխատանքներ կամ առաջարկներ անելու հորդոր է արվում, մենք միշտ պատրաստակամ ենք, քանի որ կարծում ենք, որ դրանով կարող ենք օգտակար լինել»,- ասաց Աղվան Վարդանյանը` հավելելով, որ մոտ 40 կետից բաղկացած առաջարկներ են ներկայացրել:

Այն հարցին` արդյո՞ք կառավարությունը հավանության կտա ՀՅԴ-ի ներկայացրած նախագծին, Աղվան Վարդանյանը նշեց. «Ես ենթադրություններով չեմ առաջնորդվում, մեզ խնդրել են, որ առաջարկներ ներկայացնենք, մենք մեր պատկերացումները, որոնք վերաբերում են կառավարության ծրագրին, կներկայացնենք, թե ի՞նչ կանեն, Աստված իրենց հետ»,- ասաց պատգամավորը:

Մեր այն հարցին` արդյո՞ք առաջարկություններ ներկայացնելը չի պարտավորեցնի կուսակցությանը կողմ քվեարկել կառավարության ծրագրին, Աղվան Վարդանյանն ասաց. «Մենք ազատ ենք մեր քվեարկության ժամանակ և որևէ կախվածություն չունենք: Եթե մեր ներկայացրած առաջարկները կառավարությունը ընդունի, բնական է, որ դեմ չենք քվերկի ծրագրին: Կտեսնենք, թե կառավարությունը ինչ ծրագիր է ներկայացնում և կտանք մեր գնահատականը: Կտեսնենք այս կառավարությունը շարունակո՞ւմ է նախորդ կառավարության ծրագիրը, թե՞ էական փոփոխություններ կան նոր կառավարության ծրագրերում»:

Տպել Տպել