ԱԺ ՀՅԴ խմբակցությունը կառավարության ծրագրի վերաբերյալ իր առաջարկներն ուղարկել է:
Այսօր այդ մասին Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Դրանց բովանդակային մասին մեր զրուցակիցը չցանկացավ անդրադառնալ, քանի որ «բավական ծավալուն» են: Միայն ասաց, որ դրանք բխում են ՀՅԴ-ի յոթ կետերից:
Մեր մյուս հարցին`քառյակում քննարկումներ ընթանո՞ւմ են կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրելու մասին, պարոն Ռուստամյանն ասաց, որ որոշում չկա, բայց քննարկումները շարունակվում են:
aravot.am







