Ալիևի ճանապարհին կանգնած են իրական հերոսները` սահմանապահ տղաները

արամՀայ Դատի հանձնախմբի գործադիր (ANCA) տնօրեն Արամ Համբարյանը Ադրբեջանի աճող սպառնալիքների վերաբերյալ հանդես է եկել բաց նամակով: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը:

««Աշխարհում մեր հիմնական թշնամիները հայերն են»: Սրանք Թալեաթ փաշայի կամ էլ Աբդու Համիդի խոսքերը չեն: Սրանք 1915թ.-ի բառեր չեն: Այս բառերը արտասանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Բաքվի նավթով հարուստ ինքնակալը բացեիբաց պահանջ է դնում Երևանի առաջ, ներում շնորհում կացնով մարդասպանին և իր թուրք գործընկերների հետ փորձում է մեկուսացնել Հայաստանը և ոչնչացնել Արցախը:

Նա զայրացած է ու ատելությամբ է լցված աշխարհի բոլոր հայերի դեմ: Մենք նացիստական Գերմանիայի ժամանակներից ի վեր չէինք տեսել մի ողջ ազգության դեմ համաշխարհային առաջատար պախարակչի` ի դեմս նրա:

Նա իր ասպառնալիքները պաշտպանում է՝ լոբբինգի վրա ծախսելով միլիոնավոր դոլարներ: Ժամանակն է, որ մենք Ալիևին «բռնացնենք» խոսքի վրա: Անկարայի հետ նա փորձում է ավարտին հասցնել 1915թ. աշխատանքները: Նա հայտարարում է իր շարժառիթները, զենքեր գնում:

Այսպիսով ի՞նչ է կանգնած նրա ճանապարհին. քաջ երիտասարդ տղաներ, ովքեր օր ու գիշեր պաշտպանում են Հայաստանի հետ սահմանը: Այս զինվորները` ինչպես նաև իրենց հայրենիքից դուրս ապրող հայերը, իրական հերոսներ են»,-գրել է Համբարյանը:

Ապա Համբարյանը մեջբերել է Չարենցի հետևյալ տողերը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

«Չարենցը ճիշտ էր և նրա խելացի բառերը մեր սրտերում դեռ արձագանքում են: Մեզանից ոչ ոք չի կարող ամեն ինչ անել, սակայն մեզանից յուրաքանչյուրը կարող է ինչ-որ բան անել: Այդ իսկ պատճառով որպես լավ սկիզբ կարելի է մաս կազմել Հայ Դատի հանձնախմբի հեռուստամարաթոնին: Մեր տևական հավատքի և շարունակական աջակցության շնորհիվ, մենք կարող ենք պայքարել բոլոր ճակատներում. ապահովել Հայոց ցեղասպանության ճանաչումն ու փոխhատուցումը, դուրս գալ Ադրբեջանի ագրեսիայի դեմ, պաշպանել և աջակցել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու անվտանգությունը»:

panorama.am

Տպել Տպել