Իշխանությունները մեզ Ասիայի ամենախորքներն են քարշ տալիս

Արծվիկ Մինասյանը՝ աուդիտի մասին

արծվիկԻշխանությունները մեզ Ասիայի ամենախորքներն են քարշ տալիս: Այս մասին մայիսի 16-ին խորհրդարանում հայտարարել է ՀՅԴ պատգամավոր, ԱԺ ֆինանսական հարցերով փոխնախագահ Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը: Օրինագծի նպատակը խոշոր ընկերությունների համար պարտադիր արտաքին աուդիտի չեղարկումն է:

Եթե կառավարությունը տեսնում է, որ արտաքին աուդիտը չի արդարացնում իրեն, ապա հարկավոր է, որպես քաղաքակիրթ լուծման տարբերակ, կատարելագործել այն: «Իսկ դուք մեզ փորձում եք Ասիայի ամենախորքերը քարշ տալ: Ասում եք` այդ աուդիտը` բեռ է բիզնեսին: Իսկ ես կասեմ` ոչ: Եթե նույնիսկ բեռ է` ապա ընդամենը մի քանի գործարարի համար: Ու հիմա նրանք ինչ ասեն` այն էլ անելո՞ւ ենք», – հարցադրում է արել խորդարանականը:

Արծվիկ Մինասյանի խոսքով, երկրում տնտեսության եւ զբաղվածության համար համակարգաստեղծ դերակատարում ունեցող խոշոր ընկերությունների գործունեությունը պարտադիր պետք է թափանցիկ լինի: «Այս դեպքում, երբ ստիպված չլինեն աուդիտորների կողմից վավերացված հաշվետվություններ ներկայացնել, ավելի քիչ վտանգավոր կլինի, եթե ընդհանրապես ոչինչ չհրապարակեն: Որովհետեւ ցանկացած սուտ կարող են թղթին հանձնել», – հայտարարել է պատգամավորը:

news.am

Տպել Տպել