Բողոքի ակցիա Բերձորում՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ

Մայիսի 17 -ին Բերձորում ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ բողոքի ակցիա վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից հնչեցված Ղարաբաղյան հակամարտությանը լուծմանն ուղղված կետերի դեմ, որոնք գրեթե չեն տարբերվում Մադրիդյան տխրահռչակ սկզբունքներից:

Բողոքի ակցիային են միացել Արցախի երիտասարդական եւ հասարակական մի շարք կազմակերպություններ, բերձորցիներ: Ցույցի մասնակիցները պարզել էին պաստառներ` «Հարգեք մեր իրավունքները», «Ոչ Արցախում խաղաղապահ զորքին», «Դատապարտեք իրական ագրեսորին» եւ այլն, ինչպես նաեւ հնչեցվեցին Ուորլիքի ելույթը դատապարտող կոչեր:

Բողոքի ակցիայի մասնակիցները Բեձորում փակելով մայրուղին պահանջեցին, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը պատասխանի իրենց հուզող հարցերին:

Որոշ ժամանակ անց Ուորլիքը տեղի տվեց երիտասարդների պահանջին եւ դուրս եկավ ծառայողական ավտոմեքենայից:

Երիտասարդները իրենց անհամաձայնությունը հայտնեցին ամերիկացի համանախագահի ելույթում հնչած կետերին եւ որոշ հարցադրումներ ուղղեցին նրան: Սակայն ոչ մի հարցի Ուորլիքը հստակ պատասխան չտվեց, արժանանալով ցուցարերների սուլոցներին:

Այնուհետեւ ցուցարարները իրենց բողոքի ցույցը շարունակեցին Քաշաթաղի շրջվարչակազմի շենքի դիմաց, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ըստ նախատեսված ծրագրի հանդիպում էին Քաշաթաղի շրջանի շրջվարչակազմի ղեկավարի հետ:

aparaj.am

2931289892464 Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Բերձորում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ավտոշարասյունը փակելու՝ արցախցի երիտասարդների քայլը (2010-ին, երբ հրապարակվեց Մուսկոկայի հայտարարությունը, որում առաջին անգամ գաղտնազերծեցին բանակցայի սեղանին դրված 6 դրույթները, եղել է նման քայլի մեկ նախադեպ), հայտարարել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

«Մեզ վրա նման փորձեր եղել են, հավանաբար, Ուորլիքի ելույթն այդ փորձարկումներից մեկն էր, մենք պետք է աշխարհին հասկացնենք, որ միշտ էլ զգոն ենք»,- ասել է Դավիթ Իշխանյանը:

Տպել Տպել