Դեկտեմբերի 14-ին Լոնդոնի Իլինգի քաղաքապետարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:
Այս մասին հայտնում է Լոնդոնի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը:
Բանաձեւը քվերակության է ներկայացրել քաղաքապետարանում մեծամասնություն կազմող Աշխատավորական կուսակցության անդամներից մեկի՝ մեր հայրենակից Արա Իսքենդերյանի նախաձեռնությամբ եւ Լոնդոնի հայ համայնքի նախագահ Արա Ալամուտյանի, Իլինգի ՀՅԴ Հայ Դատի Հանձնախմբի ատենապետ Սեւան Արթինի աջակցությամբ:
Այս որոշմամբ Հայաստանից բերված եւ արդեն Իլինգի թաղամասի հրապարակներից մեկում տնկված Ծիրանի հուշածառի տակ տեղադրվեց Հայոց ցեղասպանության մասին վկայող հուշատախտակ, որը 2009-ի ապրիլին արգելվել էր ժամանակի քաղաքապետարանի թուրքամետ պաշտոնյաների կողմից: Գրության մեջ նշված է նաեւ «ցեղասպանություն» բառը: