Առաջարկը` չընդունվեց

Արծվիկ Մինասյանի առաջարկը՝ շահերի բախում ունեցող պատգամավորներին, չընդունվեց

ԱրծվիկԱզգային ժողովը ձայների 100 կողմ, 15 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Հաշվապահապան հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Վարման կարգով ելույթ ունենալով՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ պատգամավորը քվեարկելիս չպետք է առաջնորդվի անձնական շահերով, ուստի առաջարկեց՝ այն պատգամավորները, ովքեր ունեն շահերի բախում, հայտարարեն այդ մասին, հրաժարվեն քվեարկությունից կամ հիմնավորեն իրենց քվեարկությունը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղից արձագանքեց. «Ես, իհարկե, ընդունում եմ մարտնչող պատգամավորին, բայց դա յուրաքանչյուրի որոշելիքն է, պատգամավորն ինքը պիտի որոշի»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նույնպես նշեց, որ դա պատգամավորի կամքն է, ինքը պիտի որոշի:

ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ ԱԺ այսօրվա նիստի օրակարգում արտահերթ կարգով ընդգրկված է ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի հեղինակած՝ ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոպխություններ կատարելու մասին, ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՍԴ մասին ՀՀ օրենքում փփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

1in.am

Տպել Տպել