ՀՅԴ-ն չի մասնակցի ԿԲ նախագահի ընտրությանը

Արմեն լռատվՀՅԴ-ն չի մասնակցելու ԿԲ նախագահի ընտրության փակ, գաղտնի քվեարկությանը` ունենալով նույն դիրքորոշումը, որը եղել է մինչ այժմ:

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ այդ դիրքորոշումը կապված չէ Արթուր Ջավադյանի անձի հետ: «Հակառակը` իմ գործընկերների անունից կարող եմ ասել, որ վերաբերմունքը Արթուր Ջավադյանի անձի նկատմամբ դրական է, որովհետև համարում ենք, որ նա բացառիկ փորձառության և մասնագիտական կարողությունների տեր անձնավորություն է, ով իր գործը բարձր մակարդակով է կատարում: Բնականաբար, մենք ընդդիմություն ենք և չենք կարող ընդունել այն տնտեսական քաղաքականությունը, որն իրականացվում է երկրում, և մեր չքվեարկելը չի առնչվում Արթուր Ջավադյանի անձի հետ»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա հավելեց, որ Դաշնակցությունը ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամ չէ, չի մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին, բնականաբար, այդպիսի քվեարկությունները ցույց են տվել, որ Դաշնակցության մասնակցությունը որևէ կերպ չի ազդում այդ ընտրությունների արդյունքների վրա, և դա է այն հիմնական պատճառը, որի հիման վրա Դաշնակցությունը պահում է իր սկզբունքային տեսակետը և չի մասնակցում այդ քվեարկությանը:

Տպել Տպել