Մի հետաձգեք թիւ 252 բանաձեւի քուէարկութիւնը


Յարգելի տիկին խօսնակ, թիւ 252 բանաձեւի քուէարկութիւնը ներառէք Ներկայացուցիչների Տան օրակարգի մէջ:

111-րդ կոնգրեսի նստաշրջանը յետաձգուել է մինչեւ օրացուցային տարուայ փոփոխութիւնը 2011 թուականին.
Յարգարժան Նանսի Փելոսին եզակի հնարաւորութիւն կունենայ, որպէս Ներկայացուցիչների Տան խօսնակ իր պաշտօնավարութեան ժամանակաշրջանը աւարտել բարոյական մի ուժեղ ներկայացումով:

Նրա ուժերի սահմաններում է գտնւում դասաւորել Ներկայացուցիչների Տան օրակարգը եւ քուէարկութեան դնել այն բանաձեւը, որը Միացեալ Նահանգների Նախագահին պարտաւորեցնում է 1.500.000 հայերի համակարգուած եւ կանխամտածուած ոչնչացումը ճշգրտօրէն բնութագրել իբրեւ ցեղասպանութիւն, վերկանգնելով Միացեալ Նահանգների պատմական հպարտութիւնը իր արգելակող միջամտութեան եւ հայկական ցեղասպանութեան դէմ ունեցած դիրքի համր եւ միաժամանակ վստահեցնելով, որ այս ոճրագործութեան դասերը օգտագործւում են մարդկութեան դէմ կատարուելիք ապագայ յանցագործութիւնները կանխարգիլելու համար:

Հայկական Ցեղասպանութեան բանաձեւը (H.Res.252) ներկայացուել է ներկայացուցիչ Ադամ Շիֆի եւ իր 76 գործընկերներին միջոցով 2009 թուականի Մարտին եւ այս տարուայ Մարտին հաստատուել է Հովարդ Բերմանի ղեկավարած Արտաքին Գործերի Յանձնաժողովի կողմից: Սեպտեմբերի 22-ին զեկուցուել է, որ բանաձեւը Յանձնաժողովի կողմից առաքուել է ներկայացուցիչների տան ամբողջ կազմի միջոցով քննարկուելու համար:
Թիւ 252 բանաձեւը ստացել է Ներկայացուցիչների Տան 148 անդամների հովանաւորութիւնը: Բանաձեւին թեր քուէարկող ներկայացուցիչների իրական թիւը շատ աւելի բարձր է:

Անցնող ամռանը, խօսնակ Փելոսին, համահունչ իր երկար տարիների արձանագրած աջակցութեան հետ, որը ցուցաբերել է Հայկական Ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ, յանձնառու դարձաւ, որ երբ պարզուի, որ մարդկային իրաւունքների պաշտպանութեան միտող այս բանաձեւը վայելում է ներկայացուցիչների մեծամասնութեան աջակցութիւնը, անմիջապէս այն Ներկայացուցիչների Տան ժամանակացոյցի մէջ ներառի քուէարկութեան համար` մի քուէարկութիւն, որ իր գնահատումով արտայայտելու է Ամերիկեան խիղճը:

Ցեղասպանութեան զոհերի ոգին եւ վերապրողների ու նրանց փոխարինող սերունդների ձայնը, կոչ են անում յարգելի խօսնակին, որ այս բանաձեւը քուէարկութեան դրուի նախքան 111-րդ կոնգրեսի նստաշրջանի աւարտը` յաջորդ 10 օրերի ընթացքում: Հայութեան եւ ողջ աշխարհի իրաւունքն է իմանալ, թէ իւրաքանչիւր ԱՄՆ Ներկայացուցիչների Տան Անդամ ինչ դիրք է ընդունելու մեր համընդհանուր Ամերիկեան խղճի այս կենսական արտայայտութեան նկատմամբ:

Ներկայացուցիչների Տան որոշ անդամներ չեն ցանկանում հետեւել իրենցխղճին եւ նախընտրում են խուսափել ցեղասպանութիւնն մի բացայայտ փաստի նկատմամբ յստակ դիրք ընդունելուց: Ինչպէս անցեալում, նրանք դարձեալ կը փորձեն նոյն հին պատրուակները առաջադրել կամ այս առիթով որոշ նոր պատրուակներ են հնարելու: Սակայն փաստը մնում է այն, որ այդ արդարացումներից ու պատրուակներից ոչ մէկը այլեւս չպէտք է թոյլատրեն Ամերիկայի ժողովրդի ընտրուած ներկայացուցիչներին, որ մէկ անգամ եւս երկար տարիներ արդէն ժամկէտը անցած պատեհութիւնը շրջանցելով` հրաժարուեն Հայոց Ցեղասպանութեան բանաձեւին այո կամ ոչ ասելուց:

Թիւ 252 բանաձեւը Ներկայացուցիչների Տան քուէարկութեան դնելու Փելոսիի որոշումը ինքնին յաղթանակ է դառնալու Հայկական Ցեղասպանութիւնը հերքող ուժերի դէմ, հենց նոյն կարգով, որ բանաձեւի որդեգրումը Ներկայացուցիչների Տան ամբողջութեան կողմից դառնալու է ճշմարտութեան յաղթանակը:
Ինչպէս գիտէք, աւելի քան քառորդ դար Ներկայացուցիչների Տան կամ Սենատի միջոցով Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւերի լիարժէք քուէարկութիւնը արգելափակուել է: Բանաձեւերի որդեգրման ճանապարհին ամէն կարգի խոչընդոտներ են առաջացրել 1985, 1987, 1990, 2000 եւ 2007 թուականներին` արտաքին սպառնալիքներից սկսեալ մինչեւ ներքին ճնշման խորհրդարանական մարտավարութիւններ ու ընթացակարգային միջամտութիւններ:

Մենք հայեացքներս ուղղել ենք Ներկայացուցիչների տան Խօսնակին, վստահանալու համար, որ 2010 թուականը հանդիսանալու է այն տարին, որ այս բանաձեւը պէտք է անցնի օրակարգի վրայ եւ լիարժէք ընդունուի Ներկայացուցիչների Տան անդամների միջոցով:

Մենք խօսնակ Փելոսիին գիտենք իբրեւ խղճի տէր մի անձնաւորութիւն եւ կոչ են անում իրեն, որպէսզի նախքան Ներկայացուցիչների տան նստաշրջանի աւարտը ժամանակացոյցի մէջ ներառի թիւ 252 բանաձեւի քուէարկութիւնը:

Այտա ՏԷՅՄԷՏՃԵԱՆ
Ամերիկայի Արեւմտեան Շրջանի Հայ Դատի Յանձնախմբի Նախագահ
Ստեփան Մեսրոպեան
Ամերիկայի Արեւելեան Շրջանի Հայ Դատի Յանձնախմբի Նախագահ

Տպել Տպել