Վերահսկիչ պալատը ոչ մի քաղաքական գնահատական չի տալիս

արծվիկԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը 2013 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ ՎՊ-ի եզրակացությունից հետո դիմելով ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանին ասաց, որ ՎՊ եզրակացությունից տպավորություն է ստեղծվում, որ երկրի զարգացումն ու բյուջեն միմյանց հետ կապ չունեն, և արվել է տեխնիկական աշխատանք` պետբյուջեն կատարվել է, թե ոչ:

«Որքա՞նով եք նպատակահարմար գտնում ընդլայնել եզրակացության բովանդակությունը առ այն, որ որպես անկախ աուդիտորական կառույց, ՎՊ-ն նաև արդյունավետության չափանիշներ տա»,-հարցրեց նա:

Մինասյանը հարցրեց նաև, թե որքանով է տնտեսապես հիմնավորված Ռուսաստանից ներգրավված վարկը: «Ի վերջո ՎՊ-ն ինչպե՞ս է գնահատում բյուջեի կատարումը որպես երկրի զարգացմանն ուղղված հիմնական ծրագիր` բավարար՞, թե՞ անբավարար»:

Սեյրան Ավագյանը պատասխանեց, որ եզրակացության խորության հետ կապված, իհարկե, լավից լավը կա, և աշխարհի որևէ երկրի ՎՊ-ը դեռևս չի կարողացել բյուջեն ծածկել իր գնահատականներով, որովհետև դա շատ ծանր գործ է, նաև կան օրենսդրական խնդիրներ: Ինչ վերաբերում է ծրագրային բյուջետավորմանը ՎՊ խորհրդի անդամը նշեց, որ իրենց վրա կոնկրետ խնդիր է դրված, թե ՎՊ-ն ինչի վրա պետք է կենտրոնանա: «Մենք մասնագիտական մարմին ենք, եթե բաժակը կիսով է լցված, ապա մենք արձանագրում ենք, որ հենց այդքան է լցված:

Մեր խնդիրն է օբյեկտիվ պատկեր կառուցել, որի հիման վրա քաղաքական ուժերը կտան իրենց քաղաքական գնահատակները, մենք զուսպ ենք, և քաղաքական գնահատական տալը մեր գործառույթը չէ»,- ասաց Սեյրան Ավագյանը:

Նա նշեց, որ բյուջեի կատարման մասով ՎՊ-ի վրա դրված է երկու խնդիր` արտացոլված մեծությունների արժանահավատության խնդիր և բյուջեի մասին օրենքի ձևակերպված խնդիրներ, որոնք և իրականացրել է ՎՊ-ը:

henaran.am

Տպել Տպել