ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը դեմ կքվեարկեն 2013թ-ի պետական բյուջեի կատարողականին

պատրաստվում են նաեւ հանրահավաքի

քառյակԱԺ-ում այսօր կայացել է ոչ իշխանական քառյակի`ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» նիստը:

Քննարկվել են հրատապ համարվող տասնյակից ավելի հարցեր, որոնք համատեղ հայտարարության տեսքով առաջիկայում կներկայացվեն հանրությանն ու կառավարությանը։

Համաձայնություն է կայացել նաեւ միասնական հանրահավաք անցկացնելու վերաբերյալ, սակայն ժամկետը դեռ քննարկվում է։

Ոչ իշխանական ուժերի քառյակը մտադիր է անբարեխիղճ խորհրդարանական քվեարկության համար պատասխանատվություն սահմանող օրինագիծ մշակել:

Քառյակը միասնաբար որոշել է նաեւ դեմ քվեարկել 2013թ-ի պետական բյուջեի կատարողականին:

Տպել Տպել