Քննարկվել են նոր կառավարությանը ներկայացվելիք պահանջները

քառյակ 3Այսօր, հունիսի 2-ին, ԱԺ-ում, «Ժառանգություն» խմբակցության աշխատասենյակում, տեղի է ունեցել ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների հերթական դռնփակ նիստը։,

Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը եւ Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը, ՀԱԿ-ից` Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, Ժառանգությունից` Ռուբեն Հակոբյանը:

Օրակարգում եղել է նոր կառավարությանը ներկայացվելիք պահանջների հստակեցման եւ համաձայնեցման հարցը. Հայաստանի ոչ իշխանական ուժերը 12 կետից բաղկացած պահանջ են ներկայացնելու իշխանություններին:

Տպել Տպել