Ավելի քան 2 մլն դոլար է հավաքվել Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի 2014թ. հեռուստամարաթոնի ժամանակ

Տասնյակ հազարավոր ամերիկահայեր են մասնակցել Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի կազմակերպած 2014 թվականի հեռուսամարաթոնին, որի ընթացքում հավաքվել է ավելի քան 2 միլիոն դոլար, որը կուղղվի Հայ դատի քաղաքացիական կրթական ծրագրերի իրականացմանը:

764200(1)Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, այս տարի հեռուստամարթոնը լայնորեն լուսաբանվել է սոցիլական լրատվամիջոցների կողմից, աշխարհի տարբեր վայրերում բնակվող հայերի աջակցությամբ «Facebook», «Instagram» և «Twitter» սոցցանցերում տարածվել է Հայ դատի քաղաքացիական զարգացման վերաբերյալ ուղերձը:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի հիմնադրամն իրականացնում է լայնածավալ կրթական, երիտասարդական և քաղաքացիական նախագծեր, որոնք միտված են բարձրաձայնելու ամերիկահայ համայնքի տեսակետները և արժեքները` ամրապնդելով նրանց ներկայությունը ամերիկյան քաղաքացիական շրջանակներում:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի հիմնադրամը ևս երեք հեռուստամարաթոններ է կազմակերպել 2006, 2009 և 2012 թվականներին, որոնց ընթացքում հավաքվել է ավելի քան 6.5 միլիոն դոլար: Անհամար կազմակերպություններ, կամավորներ, եկեղեցիներ, համայնքային առաջնորդներ, Հայ դատի տեղական հանձնախմբեր, արվեստագետներ, կոնգրեսականներ և նահանգային օրենսդիրներ են մասնակցել այս հեռուստամարաթոններին` իրենց ներդրումն ունենալով վերջիններիս վիթխարի հաջողությանը:

armenpress.am

Տպել Տպել