Ամերիկայի հայ դատի գրասենյակը կնշի Մերձավոր Արեւելքի հիմնադրամի՝ ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի փրկությանն ուղղված գործունեության 100-ամյակը

Ամերիկայի հայ դատի գրասենյակի արեւմտյան մասնաճյուղը «Մերձավոր Արեւելքի օգնության կոմիտեի» ժառանգորդի՝ «Մերձավոր Արեւելքի հիմնադրամի» հետ սերտ համագործակցությամբ վերջինիս՝ ցեղասպանությունից մազապուրծ եղած ավելի քան մեկ միլիոն հայերի փրկությանն ուղղված գործունեության 100-ամյակը կնշի։

213287 (1)Ամերիկայի հայ դատի գրասենյակի արեւմտյան մասնաճյուղի վարչության ներկայացուցիչները եւ «Շնորհակալ ենք, Ամերիկա. հարգանքի տուրք Մերձավոր Արեւելքի օգնության կոմիտեին» նախաձեռնության անդամները հանդիպել են «Մերձավոր Արեւելքի հիմնադրամի» նախագահ Շանթ Մարտիրոսյանին՝ փոխադարձ ջանքերը քննարկելու եւ համագործակցության ոլորտները պարզելու նպատակով։

Մարտիրոսյանը բարձր է գնահատել հիշյալ ակցիան նախաձեռնած հայկական կազմակերպության ջանքերը՝ «Մերձավոր Արեւելքի օգնության կոմիտեի»՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած անթիվ-անհամար որբերի փրկության հարցում ունեցած դերակատարումն ընդգծելու ուղղությամբ։

Տպել Տպել