Նախագահի հեռացումը Հայաստանին չի փրկի

Սերժ Սարգսյանի պարզապես հեռացումը Հայաստանին չի փրկի:

արմենռոսԱյս մասին հունիս 10-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարել է ՀՅԴ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ Կառավարութանը Հայաստանի խորհրդարանի ոչ իշխանական քառյակի («Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ Դաշնակցություն, ՀԱԿ «Ժառանգություն») կողմից ներկայացնելով 12 պահանջները:

Նա հիշեցրել է, որ քառյակը սպասում է իր պահանջների իրականացմանը մինչեւ սեպտեմբերի 30-ը. «Հակառակ դեպքում մենք նորից կհավաքվենք եւ կփորձենք քննարկել մեր հետագա գործողությունները: Իհարկե, մենք մեր նպատակին չենք կարող հասնել, եթե չորոշենք՝ ինչպիսի համակարգ պետք գործի Հայաստանում Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Պետք է ձեւավորել համակարգ, որը թույլ չի տա կրկնել Սարգսյանի ռեժիմի սխալները»:

Ինչ է անելու քառյակը, եթե կառավարությունը չիրականացնի քառյակի համաձայնագրի 12 կետերը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ պահանջները չկատարելու դեպքում քառյակը կքննարկի հետագա քայլերը:

Հարցին` հնարավո՞ր է համագործակցություն քառյակի ու նոր կառավարության միջև, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ քառյակը չի կարող եթերային հույսեր փայփայել, իրական հույսերի ապացույցը 12 պահանջների իրականացումը կլինի:

Ըստ նրա` հին կառավարությունը չէր լսում ու չէր ընկալում ընդդիմության պահանջները: «Հիմա ասում են` ականջալուր է, իսկ մենք հրապարակավ հայտնում ենք, թե ինչին պետք է ականջալուր լինել: Կլինե՞ն ականջալուր, շատ լավ»:

Արմեն Ռուստամյանի կարծիքով` խորհրդարանական ուժերի համագործակցության նոր մշակույթ է ձևավորվում. «Մենք առաջին անգամ ավելի մեծ օրակարգով ներկայացնում ենք մեր մոտեցումներն ստեղծված իրավիճակի հետ կապված: Այս հայտարարության մեջ մենք ներկայացրել ենք իրական ու իրատեսական քայլեր, որոնք հնարավոր են իրականացնել»:

Տպել Տպել