Տեսքի է բերվել հայ ժողովրդի բարեկամ Անրի Սաբիի շիրիմը

hushaqarՄի խումբ մտավորականների անունից «Արեգ» հրատարակչության տնօրեն Սամվել Գասպարյանը դիմել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` հայ ժողովրդի մեծ բարեկամ, Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Անրի Սաբիի մասունքների մի մասը Երեւանում ամփոփող շիրիմը բարեկարգելու խնդրանքով:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ անմիջապես միջոցներ են ձեռնարկվել նշանավոր հայասերի գերեզմանի տարածքը բարեկարգելու եւ պատշաճ տեսքի բերելու նպատակով: Անրի Սաբիի մասունքներն ամփոփող շիրիմին ծաղիկներ են խոնարհել Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, Փարիզի «Չոբանյան» ինստիտուտի տնօրեն Վարուժան Սրապյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներ:shirim

Հատկապես մեծ են Անրի Սաբիի` Հայոց Մեծ Եղեռնի համաշխարհային ճանաչմանը միտված ջանքերը, որոնց շնորհիվ էր նաեւ, որ 1987 թվականին Եվրախորհրդարանն ընդունել է հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: 2011 թվականին Անրի Սաբին պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» շքանշանով:

Անրի Սաբին իր կտակում ցանկություն էր հայտնել մահվանից հետո իր աճյունի մասունքներն ամփոփել Ֆրանսիայում, Հայաստանում եւ Արցախում:

Նրա մասունքները Երեւանում ամփոփված են քաղաքային պանթեոնում:

Տպել Տպել