ԱԺ ոչ իշխանական ուժերը դեմ կքվեարկեն 2013թ. պետբյուջեի կատարողականին

քառյակ1ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարողականին, այսօր, Ազգային ժողովում ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը

Բյուջեի կատարողականին դեմ քվեարկելու մասին հայտարարել է նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ որևէ կատարողականի հաշվետվություն չի կարող ընկալելի լինել հասարակության համար, երբ երկրում սոցիալական իրավիճակի բարելավում չի նկատվում, մարդիկ փոփոխություններ չեն տեսնում: Նա տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն նույնպես դեմ կքվեարկի ՀՀ 2013թ. պետական բյուջեի նախագծին:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը իր հերթին տեղեկացրել է, որ ՀԱԿ-ը ևս դեմ է քվեարկելու կատարողականի նախագծին:

Տպել Տպել