Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) Կոնգրեսի Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կոմիտեի քննարկումների ժամանակ, ամերիկացի օրենսդիրների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ «Ադրբեջանի գործողությունները, սադրանքները, անհանդուրժողականությունն ու բռնությունները հայերի հանդեպ իսկապես մտահոգիչ են դառնում»:
Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախբի պաշտոնական կայքը
ANCA-ի կառավարության հետ կապերի տնօրեն Քեյթ Նահապետյանը փաստաթղթեր է ներկայացրել այն մասին, թե ինչպես է Բաքուն խախտում մարդու իրավունքների միջազգային նորմերը և Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները::
Ըստ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի` Ադրբեջանը իր վարած քաղաքականությամբ ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում և, վտանգավոր միջավայր ստեղծելով, նպաստում է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը:
«Անվտանգության, տնտեսական և մարդու իրավունքների պաշտպանության ասպեկտներն ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում» խորագրի կրողը լսումների ընթացքում արծարծվել են Ադրբեջանի որդեգրած քաղաքականության վերաբերյալ առկա մտահոգությունները:
«Որպես ամերիկացիներ, որպես հալածանքներից փախած ու ազատության ջահը վառած երկրի հպարտ քաղաքացիներ, մենք չենք կարող անտեսել Ադրբեջանի հայատյաց ու ապակառուցողական քաղաքականությունը: Ոչ ԱՄՆ կառավարությունը, ոչ ԵԱՀԿ-ում մեր գործընկերները չպետք է համաձայնեն Բաքվի հակահայկական քաղաքականության հետ: Ազատության ջահը այսօր վառվում է Լեռնային Ղարաբաղում, իսկ Ադրբեջանը ակտիվացում է Ղարաբաղի ժողովրդին ստրկացնելուն ուղղված իր ջանքերը»,-նշել է Նահապետյանը:
Հաջորդ նիստում իրենց կարծիքները կհայտնեն կոմիտեի անդամները, որոնց թվում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբին:







