Հանդիպում ԼՂՀ վարչապետի հետ

Հունիսի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հերթական հանդիպումը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ:

213895Հանդիպման ժամանակ քննարկվել են մասնավորապես 2013 թվականի բյուջեի կատարողականին և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին առընչվող հարցեր:

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը վարչապետին է ներկայացրել համայքներում հանդիպումների ժամանակ բնակիչների կողմից բարձրացված հարցերը:

Խմբակցության կողմից ներկայացվեց նաեւ կրթական ոլորտին առնչվող բարեփոխումների, ենթակառուցվածքների, գյուղերում խմելու ջրի հետ կապված եւ այլ հարցեր:

Կառավարության ղեկավարը ներկայացրել է սոցիալ-տնտեսական և կրթական որոշ ծրագրերի իրականացման ընթացքը` կարեւորելով խորհրդարանի դերը պետբյուջեի կատարողականի արդյունավետության բարձրացման գործում, ակնկալելով կառուցողական առաջարկներ այդ ուղղությամբ: Անդրադառնալով կրթական համակարգին և կադրերի պատրաստմանը վերաբերող հարցերին` կառավարության ղեկավարը կիսեց կրթության ոլորտի բարեփոխումների անհրաժեշտության հարցը:

Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

«Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների գնահատմամբ` կառավարության ղեկավարության հետ կայացած հանդիպումը կառուցողական էր:

aparaj.am

Տպել Տպել