Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարան կկառուցվի

Բուենոս Այրեսի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Օրասիո Ռոդրիգեզ Լարետա

Բուենոս Այրեսի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Օրասիո Ռոդրիգեզ Լարետա

Բուենոս Այրեսի իշխանությունները պաշտոնապես տեղ են հատկացրել Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար:

Արարողությանը մասնակցել են քաղխորհրդի ղեկավար Օրասիո Ռոդրիգես Լարետտան, մարդու իրավունքների և մշակութային բազմազանության գծով տեղակալ Կլաուդիո Ավրուժը, հայ համայնքի ներկայացուցիչներ և Արգենտինայում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը:

Ռոդրիգես Լարետտան նշել է, որ թանգարանը կհիշեցնի մարդկությանը ոճրագործության անթույլատրելիության մասին, ոճրագործության, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ: Նա նշել է նաև հայ ժողովրդի հպարտությունը, որն «առավել ուժեղ դարձավ Ցեղասպանությունից հետո»: «Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Հոլոքոսթը կամ Ռուանդայի ցեղասպանությունը բացարձակ չարիք են: Այդ փաստերի իրողության ճանաչումը թույլ է տալիս մեզ և ապագա սերունդներին առավել լավ հասարակություն ունենալ»,-ասել է Ավրուժը:

Շինարարության համար միջոցները փոխանցվել են Հայոց ցեղասպանության հիմնադրամին, որը ղեկավարում են պրոֆեսոր Նելիդա Բուլղուրջյանը և ճարտարապետ Խուան Կառլոս Թուֆեկսյանը:

Ըստ Թուֆեկսյանի, առաջին հարկում կլինի Հայոց ցեղասպանության մասին պատմող ցուցադրություն, երկրոդ հարկում ցուցադրությունը կներկայացնի Արգենտինայի հայերի մշակութային ժառանգությունը: Այնտեղ կանցկացվեն նաև թեմատիկ ցուցահանդեսներ: Երրորդ հարկում գրադարան կլինի:

«Մոնտեվիդեոյում և Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարաններ ստեղծելու որոշումը վկայում է այն մասին, որ կարելի է և պետք է հաղթահարել այն պետությունների ճնշումը, որոնք շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանությունը, այսինքն Թուրքիայի ու Ադրբեջանի»,-ասել է Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Ալֆոնսո Թաբաքյանը:

Տպել Տպել