Ինչո՞ւ 12 կետանոց պահանջի մեջ չներառվեց գազի թանկացումը

պարզաբանում է Արծվիկ Մինասյանը

արծվիկԱզգային ժողովի 4 ոչ իշխանական ուժերի հրապարակած 12 կետանոց պահանջի մեջ ներառված են այն խնդիրները, որոնք կոնսեսուսով են ձեւավորվել:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու պահանջների մեջ չկան գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման խնդիրները:

«Սրանք այն կետերն են, որոնք հստակ հրատապ լուծում են պահանջում: Գազի մասին մասնավորապես քանի որ հանձնաժողով կա ստեղծված եւ սպասում ենք հանձնոժողովի արդյունքների հրապարակմանը, այդ պատճառով չկա մեր պահանջների մեջ: Կային նաեւ այլ շատ կետեր, որոնք քննարկվում էին, օրինակ Սահմանադրական բարեփոխումների հետ կապված, համապատասխան կոնսենսուս չկար կամ որոշակի գործընթացներ են գնում այդ ուղղությամբ, այդ պատճառով այդ կետերը չկան: Մեր 12 կետերի մեջ այն պահանջներն են, որոնք իշխանությունները կարող են հեշտությամբ սահմանված ժամկետում լուծում տալ»,- ասաց նա:

Նշենք, որ քառյակն իր կետերը հրապարակել է հունիսի 10-ին եւ ժամանակ տվել իշխանություններին՝ իրենց պահանջները կատարելու համար:

Այդ կետերը վերաբերվում են կուտակային կենսաթոշակային համակարգին, շրջանառության հարկին, կարմիր գծանշումներին, գյուղմթերքի արտադրությանը, «Նաիրիտ» գործարանին, «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի գույքի վաճառքին, տրանսպորտի թանկացմանը, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին:

news.am

Տպել Տպել