Կառավարությունը կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման փուլային տարբերակ է առաջարկում

Պատգամավորները վարչապետին են ներկայացրել կուտակային օրենքի փոփոխության վերաբերյալ իրենց դիրքորոշումը

4691111402742132Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ, որին մասնակցել են Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» և խմբակցությունների ներկայացուցիչները:

Հանդիպման ժամանակ քննարկվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք ուղղված են լինելու Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման իրագործմանը:

Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում ԱԺ պատգամավորներն իրենց դիրքորոշումն են հայտնել փոփոխությունների վերաբերյալ և ներկայացրել առաջարկություններ:

Կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակել նման ձևաչափով քննարկումները՝ համակարգում առկա խնդիրներին համապարփակ լուծում տալու և կենսաթոշակային բարեփոխումները կյանքի կոչելու համար:

Տպել Տպել