Մեր երազն այսօր արդեն իրականանալու է

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ջեբհատ ան-Նուսրա» խմբավորման զինյալները, ինչպես նաև սիրիացի ապստամբները, ովքեր մարտնչում են ընդդեմ իշխանական ուժերի, լքել են Թուրքիայի հետ սահմանին գտնվող հայաբնակ Քեսապ քաղաքը, որը ահաբեկիչների վերահսկողության տակ էր գտնվում մարտ ամսի վերջից: Ինչպես հաղորդում են սիրիական լրատվամիջոցները, սիրիական զորքը մուտք է գործել Քեսապի հրապարակ: Եվ կառավարական զորքերը իրենց վերահսկողության տակ են վերցրել Քեսապի հրապարակը, այնտեղ բարձրացվել է սիրիական դրոշը, եւ հնչում են հաղթանակի կոչեր:1506kesab

Քեսապի գործադիր մարմնի ներկայացուցիչ Կարո Մանջիկյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ Քեսապից տարհանված բոլոր հայերն էլ, ովքեր շարունակում էին մի քանի ամիս շարունակ ապաստանել Լաթաքիայի Հայ եկեղեցու հետ պարիսպներից ներս, վստահ էին, որ այս հիասքանչ լուրը իմանալու են եւ հենց դրա համար էլ նրանք համբերատար սպասում ու աղոթում էին եկեղեցում:1506Kessab

«100 հայ շարունակում է ապրել Լաթաքիո եկեղեցում: Մենք երիտասարդներին օժանդակեցինք, որ առանձին տուն-բնակարան վարձեն եւ կարողանան գործ գտնել, որովհետեւ մինչեւ Քեսապ մեկնելը պետք է առօրյան ինչ-որ բանով լցնեին, եւ գործը ապրելու միջոց է, բնակարան են վարձել եւ մասնակի նպաստ ենք հատկացնում, որ մինչեւ Քեսապ գնալը իրենք ինքնավստահությունը չկորցնեն: Իսկ տարեցները շարունակում էին մնալ եկեղեցում»,- ասաց Մանջիկյանը:

Նրա խոսքերով՝ Լաթաքիա են ժամանալ նաեւ 20-22 այն ծերունիները, ովքեր մնացել էին Քեսապում, նրան անցել են Բեյրութ, հետո եկել Լաթաքիա՝ քեսապահայերի կողքին լինելու»:

«Մեր սրտերը տրոփում են, մենք փափագ ունեինք, որ ընթացիկ ամսվա ընտրություններին արդեն բարեկամական հանդիպումների ընթացքում մենք կանցընեինք Քեսապում, բայց դա չիրականացավ, հիմա կմաղթենք, որ գոնե Ս. Աստվածածնա տոնը այնտեղ՝ մեր տներում նշենք, մեր հույսի նշույլները հիմա ավելի վառ են: Եվ մենք վստահ ենք, որ Աստված մեզ հետ է մեր տոնական հարիսան եփելու, բաժանելու եւ ուտելու ենք մեր սիրելի Քեսապում:

Մեր այս երազը այսօր արդեն իրականանալու բոլոր տվյալները կան»,- ասաց Կ. Մանջիկյանը:

Քրիստինա Մկրտչյան

gala.tv

Տպել Տպել