Խորհրդարանական ընդդիմությունը տապալեց ԱԺ նիստը

ԱԺ նիստը տապալվեց. Քվորում չկա

Խորհրդարանական ընդդիմությունը տապալեց ԱԺ նիստը. Քվորում չլինելու պատճառով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ հայտարարվում է երեք ժամյա ռեժիմ` երեք ժամ անց կրկին պետք է պատգամավորները գրանցվեն և եթե քվորում լինի, նոր հնարավոր կլինի աշխատանքներն իրականացնել:Armen R
Նշենք, որ գրանցվել էր ընդամենը 63 պատգամավոր` ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և «Ժառանգությունը» դահլիճում չէին, թեև ԱԺ-ում էին:

«Առանց մեզ միշտ էլ քվորում չի լինի»,-լրագրողներին ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հաստատելով, որ նիստի մեկնարկին չգրանցվելը նրանց հերթական տակտիկական քայլն էր:

Հիշեցնենք, քվորումն ապահովելու համար անհրաժեշտ է գրանցված 66 պատգամավոր:

Տպել Տպել