ՀՅԴ-ն դեմ է կոսմետիկ շտկումներին

Արմեն Ռուստամյանը՝ կառավարության առաջարկած փոփոխությունների մասին

արմենՀայաստանի կառավարությունն ամենեւին չի լսում մյուսների փաստարկները, հետո էլ հայտարարում է բազմակարծության մասին: Լրագրողներին ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով կուտակային կենսաթոշակների վերաբերյալ խմբակցության դիրքորոշման վերաբերյալ հարցին:

«Կառավարությունը նշում է, որ լսում է այլ կարծիքներ, իսկ հետո պարզվում է, որ գրել են օրինագիծ՝ չհամաձայնեցնելով այն որեւէ մեկի հետ: Արդյո՞ք սա համագործակցության պատրաստականություն է նշանակում»,- հայտարարել է Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն դեմ է կոսմետիկ շտկումներին, որոնք, սակայն, ուժի մեջ են թողնում կուտակային կենսաթոշակի պարտադիր լինելու հանգամանքը: Այս դիրքորոշումը նրանք կպահպանեն ԱԺ արտահերթ նստաշրջանում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նոր նախագծի քննարկման ժամանակ։

Տպել Տպել