Շատ-շատերը հեռանալու են էս երկրից

Agvan_VardanyanԴասեր մի տվեք մեզ՝ քաղաքական մեծամասնությանը ԱԺ-ում դիմեց ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանն ամբիոնից։

«Եթե Դաշնակցություն խմբակցությունը ձեր իշխանական մեծամասնության ազդեցության տակ չի ընկնում, հանգիստ եղեք, ուրիշ որեւէ մեկը չի կարող մեզ ուղղորդել։ Հարգելի քաղաքական մեծամասնություն, եթե ձեր 70 հոգանոց խմբակցությունում պեղեք եւ գտնեք գոնե 5 պատգամավոր, որ իր բանիմացությամբ, սրտացավությամբ կարող է համեմատվել Արծվիկ Մինասյանի հետ, այդ ժամանակ իրավունք կունենաք խոսել»:

Պրն Վարդանյանը հավանաբար նկատի ուներ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքը, թե ՀԱԿ-ը փչացրեց Արծվիկ Մինասյանին։

Ապա պրն Վարդանյանը հիշեցրեց, որ կառավարությունը չկատարեց իր խոստումն ու քննարկում չծավալեց քաղաքական ուժերի հետ՝ կուտակայինի հարցում։ Երբ դաշնակցականները գնացին քննարկելու, պարզվեց՝ ամեն ինչ արդեն արված-պատրաստ է։

Ոչ թե պարտադիր ու ոչ պարտադրված, այլ պարտադիր ու պարտադրված՝ եզրահանգման եկավ Աղվան Վարդանյանը կուտակայինի օրենքի հարցում և մեկ անգամ եւս դիմեց իշխանությանը. «Շատ-շատերը հեռանալու են էս երկրից»:

1in.am

Տպել Տպել