Նպատակը սոցիալական չէ

արմենԿառավարության ծրագիրը և իրականացվող քայլերը, հույսերը, որ առաջացրել էին մինչ այդ, կամաց-կամաց մարում են և որոշ ժամանակ հետո ամբողջությամբ կվերանան:

Այսօր Ազգային ժողովում «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում» կատարված փոփոխությունների և հարակից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մի կարևոր հարց անտեսում ենք` ինչո՞ւ է 80 տոկոսը դեմ. մարդիկ չեն խորանում մասնագիտական հարցերի մեջ, այլ ուղղակի հաշվում են իրենց եկամուտը մտածում են ծանր վիճակում են ու այդ ծանր վիճակում էլ ասում են կուտակիր հետոյի համար: Մարդն այսօր ապրելու խնդիր ունի», -հայտարարեց Ռուստամյանը` պնդելով, որ մարդիկ վստահություն չունեն իշխանությունների նկատմամբ:

Նրա խոսքով, եթե կառավարությունը փոխվում է ու նույն ծրագիրը պետք է շարունակվի, ապա ինչ իմաստ ուներ փոփոխությունը. «Եթե կառավարության նկատմամբ վստահություն չի առաջանում մարդկանց մոտ, ապա ինչ իմաստ ուներ օրենքը խմբագրել ու նորը ներկայացնել»:

Նրա խոսքով, ընդունելի չէ իշխանությունների ոճը` «ունենք պատրաստի նախագիծ, ուզում եք ընդունեք, ուզում եք, չէ»:

«Էդ էղավ քննարկո՞ւմ: Միևնույնն է ձեր ներկայացրած ձևակերպումներով նախագիծը ժողովրդի համար անհեթեթ է ու անընդունելի: Ինչու ենք մենք մեզ խաբում, ասելով, որ սա նպատակային սոցիալական վճար է, այս ամեն ինչի մեջ միայն վճարն է ճիշտ` որ վճար է ու վճարելու է ժողովուրդը: Նպատակը սոցիալական չէ, սուտ եք ասում, որովհետև դա հետապնդում է ֆինանսական նպատակ, որի մասին ձեր ծրագրում գրել եք: Բացեք ձեր ծրագիրը 33 էջ ու կարդացեք», -դիմելով կառավարությունը ներկայացնող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորներին հայտարարեց Ռուստամյանը:

Նա հստակեցրեց, որ ըստ կառավարության ներկայացրած ծրագրի, այս համակարգը ներդրվում է ֆինանսական հարցեր լուծելու համար և ամենևին էլ կապ չունի սոցիալական հարցերի հետ:

Ռուստամյանը համոզված է` երեք սկզբունքային հարց չի լուծվել ներկայացված օրինագծով. «Պարտադիրը չի հանված, անունն ինչ ուզում եք, դրեք, լուծված չէ խտրականության հարցը ու չի պահպանվել համերաշխության սկզբունքը»:

panorama.am

Տպել Տպել