Որեւէ պաշտոն ստանձնելիս կարեւոր է քաղաքական կամքի դրսեւորումը

Արթուր Աղաբեկյանի արձագանքը ֆեյսբուքյան քննարկումներին

արթուր1Վերջերս Aparaj.am կայքում հրապարակվել է հարցազրույց ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ, որտեղ նա մասնավորապես անդրադառնում է ԼՂՀ-ում խորհրդարանական կառավարման համակարգին եւ 100% համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտությանը:

Հոդվածը համացանցում մեծ քննարկան նյութ դարձավ: Որոշ ֆեյսբուքյան օգտատերեր նշեցին, որ փոխվարչապետը չի կարող մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին, դրա համար նա ցանկանում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը:

Aparaj.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերվում Արթուր Աղաբեկյանը նման մեկնաբանություններին, նա պատասխանեց. «ԼՂՀ նախագահի թեկնածու լինելու իրավունքը վաստակել եմ տասնյակ տարիներ առաջ 1988-ին, 1990ականներին, եւ առ այսօր շարունակում իմ գործունեությունն այդ ուղղությամբ, սակայն քննարկումները պետք է ընթանան ոչ թե վաստակած իրավունքի շրջանակներում, այլ պատասխանատվություն ստանձնելու պարտրաստակամության շրջանակում: Քաղաքական գործչի գերնպատակը պետք է լինի ոչ թե վաստակած իրավունքի իրացումը, այլեւ պատասխանատվություն ստանձնելու կամքի դրսեւորումը, այսօր ես պատրաստ եմ ստանձնելու այդ պատասխանատվությունը, եւ իհարկե ցանկություն ունեմ լինել ԼՂՀ նախագահի թեքնածու», -ասաց Արթուր Աղաբեկյանը:

aparaj.am

Տպել Տպել