Հայկական պատվիրակությունը հաջողություններ է գրանցել

Բաքվում ավարտվեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը

2e2c0d293dea138978c1ac2a9a2e54f6Հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Yerkir.am-ին Բաքվից տեղեկացրեց, որ հաջողվել է Հայաստանի համար կարեւոր ու սկզբունքային երեք ուղղում մտցնել հանձնաժողովի զեկույցի ու վերջնական ընդունված բանաձեւի մեջ:աղվան

Ըստ նրա` արձանագրության 23-րդ կետը, որ պատրաստել էր զեկույցի ու բանաձեւի հեղինակը` Ֆինլանդիայի ներկայացուցիչ Պիա Կաուման, ընդգծում էր մասնակից երկրների սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության սկզբունքները պաշտպանելու կարեւորությունը’ ամրագրված Հելսինկյան եզրափակիչ ակտում:

«Մեր պատվիրակությունը դեռ Երեւանից առաջարկություն էր արել, որին միացել էին նաեւ այլ պատգամավորներ այլ երկրներից: Եվ քիչ առաջ կոմիտեի նիստում քվեարկության դրվեց մեր առաջարկությունը, որն անցավ, եւ արդեն այդ տեքստին ավելացան նաեւ հակամարտությունների խաղաղ կարգավորման, ժողովուրդների իրավահավասարության եւ ազգերի ինքնորոշման իրավունքն ամրագրող սկզբունքները եւս: Այսինքն` երեք սկզբունքներ ամրագրվեցին բանաձեւի մեջ: Զեկույցի հեղինակը համաձայնեց մեր առաջարկի հետ, եւ մեծամասնությունը քվեարկեց մեր առաջարկի օգտին»,- ներկայացրեց Աղվան Վարդանյանը:

Քաղաքական հարցերի հանձնաժողովի արձանագրության մեջ, բացի սրանից, հայկական պատվիրակությանը հաջողվել է երկու այլ առաջարկություններ եւս ընդունել տալ, որոնք վերաբերում էին Սիրիային: Արձանագրության նախագծում նշված են եղել էթնիկական խմբերի դեմ հանցագործությունները դատապարտող դրույթներ, եւ հայկական կողմի առաջարկով այդ կետի կողքին ավելացվել է նաեւ կրոնական խմբերի հանդեպ հանցագործությունները դատապարտող դրույթը: «Սա ընդունվեց:

Երկրորդը’ մենք առաջարկեցինք, որ ԵԱՀԿ անդամ երկրները թույլ չտան, որ իրենց տարածքներն օգտագործվեն ֆունդամենտալիստական եւ տեռորիստական խմբերի կողմից` դեպի Սիրիա անցում կատարելու եւ այնտեղ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների դեմ հանցագործություններ կատարելու համար: Դա ուղղակիորեն վերաբերում է Թուրքիային, Քեսաբի հարցերին, եւ ադրբեջանցիներն են այնտեղ կռվում ու սպանվում»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Հայկական պատվիրակության այս երկու առաջարկությունները եւս ընդունվել են, որոնք, ըստ Վարդանյանի, շատ կարեւոր էին հայկական կողմի համար:

Տպել Տպել