Տեղի է ունեցել հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն

Arxangelsk. photoՌԴ Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օռլովի հրավերով օրերս Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ հյուպատոսության կցորդ Մանվել Ավետիսյանը գտնվում էին Արխանգելսկում:

Արխանգելսկում էին գտնվում նաեւ ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օռլովի եւ նահանգային իշխանության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ եւ ՌԴ տարածքային կապերի ամրապնդման, տնտեսական, մշակութային համագործակցության հարցեր:

Մասնավորապես քննարկվել են Արխանգելսկի նահանգի եւ Վայոց Ձորի մարզի գործարար եւ մշակութային խնդիրներ պարունակող կոնկրետ հարցեր:

Հանդիպումից հետո Արխանգելսկի Ուսպենսկի սբ. Աստվածամոր տաճարի առջեւ տեղի է ունեցել հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը՝ տեղի հայ համայնքի ներկայությամբ:

Բացմանը ելույթներով հանդես են եկել Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օռլովը, միտրոպոլիտ Դանիիլը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Այնուհետեւ պատվիրակության անդամները մասնակցլ են վեցերրորդ Հյուսիսային միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը:

Բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Արխանգելսկի մարզի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի եւ հոգու ազատության Հասարակական պալատի նախագահ՝ Արխանգելսկի տարածաշրջանային հայ համայնքի ղեկավար Մամիկոն Գեկչյանը:

Ելույթով հանդես է եկել նաեւ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, որը իր խոսքում կարեւորել է մարզի իշխանությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ բարեկամական հարաբերությունները:

Կեսօրին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Արխանգելսկի եւ Վայոց Ձորի մարզերի միջեւ բուժիչ-առողջարար զբոսաշրջության բնագավառում համագործակցության հարցերի քննարկում:

Աշխատանքային հանդիպումից հետո պատվիրակության անդամները մասնակցեցին Արխանգելսկի մարզպետարանի եւ հայ համայնքի կողմից կազմակերպված Հայաստանի ազգային խոհանոցի եւ կիրառական արվեստի ցուցահանդեսին:

Երեկոյան պատվիրակության անդամները մասնակցել են վեցերորդ Հյուսիսային միջազգային համաժողովի եւ Արխանգելսկում Հայաստանի մշակութային օրերի հանդիսավոր բացման արարողությանը:

Բացմանը ելույթներով հանդես են եկել Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օռլովը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Ելույթներից հետո պատվիրակության անդամները մասնակցել են վեցերորդ Հյուսիսային միջազգային համաժողովին նվիրված համերգին, որեղ ելութով հանդես են եկել Հյուսիսային ռուսական ակադեմիական ազգային երգչախումբը, հայ համայնքի եւ Արխանգելսկի մարզի ազգամշակութային համույթները:

Տպել Տպել