
«2019 թվականի պետական բյուջեն կարելի է բնորոշել համեստ կամ գոյատևման, նախկին վարկերը փակելուն ուղղված բյուջե»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Նա նշեց, որ 2019-ի ծախսային մասը կազմում է 1 տրիլիոն 614 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 149 միլիարդ դրամի չափով կամ 10 տոկոսի…