Արցախում կմեկնարկեն ՀՅԴ ավանդական ճամբարները

jambarՀայ Յեղափոխական Դաշնակցությունը իր ծրագրային դրույթների համաձայն երիտասարդական թևերի հետ համատեղ մեկնարկում է ավանդույթ դարձած բակային ճամբարները, որոնք միտված են պատանիների մեջ սերմանել ազգային ոգի, կարգապահություն և կապ սփյուռքի մեր երիտասարդների հետ:

Այս տարի Արցախում ճամբարների մեկնարկը կսկսվի հուլիսի 13-ից՝ Մարտունի քաղաքից: ճամբարներ տեղի կունենան նաև Բերձորում, Շուշիում, Ասկերանում և Ստեփանակերտում:

Առողջ և հետաքրքիր առօրյա մեր սիրելի պատանիներին…

aparaj.am

Տպել Տպել