Դա ՕԵԿ-ի հանրահավաքն է

sddefault (1)Ինչպես հայտնի է, խորհրդարանական ուժերից ՕԵԿ-ը, որը 6 տարի շարունակ իշխանության կազմում էր, վերջերս դարձյալ որոշեց, որ գործելու է ընդդիմադիր դաշտում, առաջիկայում համազգային հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:

Հայտարարվեց նաեւ, որ հանրահավաքին մասնակցելու համար հրավիրում են բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և անհատներին:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն, արձագանքելով հարցին, թե ՕԵԿ-ի առաջիկա հանրահավաքում ՀՅԴ-ն մասնակցություն կունենա՞ արդյոք, նշեց.

«Դա ՕԵԿ-ի հանրահավաքն է: Քառյակի անդամները քաղաքացիներ են, իբրեւ քաղաքացիներ ով ցանկություն կունենա, թող մասնակցի, հաջողություն եմ մաղթում իրենց ու հանրավահաքին, դա իրենց հանրահավաքն է, մենք մասնակցում ենք այն քայլերին, որոնք մեզ հետ քննարկվել, համաձայնեցվել են իբրեւ Դաշնակցություն, նույնը քառյակում, մենք քառյակի հետ համագործակցում ենք այն հարցերի շուրջ, որոնք մենք միասին քննարկում ենք ու գալիս ենք ընդհանուր եզրակացության»,- նշեց Աղվան Վարդանյանը:

Հերմինե Մկրտչյան

galatv.am

Տպել Տպել